Ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող այլևս պետգնումներին մասնակցել. բանավեճ վարչապետի և Հակոբ Արշակյանի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող այլևս պետգնումներին մասնակցել. բանավեճ վարչապետի և Հակոբ Արշակյանի միջև

16:10 10.10.2019

Կառավարության այսօրվա նիստում բուռն քննարկման թեմա է դարձել նաև գնումների գործընթացում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով կարգավորվում է մրցույթների կազմակերպման, գների սահմանման չափորոշիչները: Նախագծում միայն մեկ հարցի շուրջ գործադիրի անդամները չեն կողմնորոշվել, այն վերաբերում է պայմանագրի կատարման ապահովման համար բանկային երաշխիքի սահմանման չափին: Ըստ նախագծի՝ առաջարկվում է, որ մասնակիցը պետք է 100 տոկոս երաշխիք ներկայացնի, սակայն կառավարության անդամներից ոմանք կարծում են, որ ավելի ցածր չափորոշիչ կարելի է սահմանել, որպեսզի նաև ծառայության գնի բարձրացում տեղի չունենա:

Բանավեճ է ծավալվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և վարչապետի միջև: Արշակյանը հետաքրքրվել է, թե երբվանից է ուժի մեջ մտնելու որոշումը, քանի որ կան նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք ի վիճակի չեն պահանջները բավարարել, եթե հնարավոր է, հետաձգվի, քանի որ կանխավճար են տալու նրանց: Վարչապետն առարկել է՝ ասելով.

«Չէ, չենք կարող, մի տարի է՝ քննարկում ենք, անցած տարի հունվարի մեկից պետք է դրված լիներ, դուք ասում եք, հետաձգենք, պրոբլեմը կառաջանա, կքննարկենք, նոր կանոնակարգը կդնենք»:

Արշակյանը առարկեց, թե չգիտի, թե որքան է տևում բանկային երաշխիք բերելը, ինչը կարող է վնասել գործին, Փաշինյանը արձագանքեց.

«15 րոպե լավ կոմպանիայի համար, ինձ դուր չի գալիս, կիսատ մի բանի մեջ մտնում ենք, պետք է չափանիշները բարձրացնենք: 5 ամիս է՝ սրա մասին խոսում ենք, որ պետական գնումներում երաշխավորելու համար պետք է բանկային երաշխիք մտցնենք, եթե ընկերությունները լուրերին չեն ծանոթանում ինչ խնդիր է: Կարող է հիմնավորվի, որ լիքը ընկերություն կա, որ ցույց են տալիս, որ ընկերություն են, բայց իրականում ընկերություն չեն, պետք է հրաժարվենք դրանցից, թե չէ ամեն անգամ դրանց հետ գործ բռնելիս, մեր վրա նստում է 10 անգամ ավելի թանկ, այո´, շինծու մասնակցությունների հարցը սրանով լուծվում է, ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող այլևս պետգնումներին մասնակցի, թող բերեն բանկային երաշխիք: Եկեք դնենք, նայենք` ով է լուրջ, ով՝ անլուրջ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP