Էրդողանը փախստականներով է սպառնացել ԵՄ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Էրդողանը փախստականներով է սպառնացել ԵՄ-ին

16:24 10.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրոպական միությանը Սիրիայում թուրքական գործողությունները քննադատելու համար և հայտարարել, որ Անկարան կարող է սահմանները բացել փախստականների համար:

«Մենք ահաբեկիչների սպառնալիքների ներքո ենք, ունենք 3.5 միլիոն սիրիացի փախստականներ, որոնք չեն ցանկանում վերադառնալ հայրենիք: Նրանք, ովքեր չեն տեսել Քրդական բանվորական ինքնապաշտպանության ջոկատները, ասում են մեզ՝ անցե´ք մի կողմ, ԵՄ, ուշքի արի վերջապես»,- նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ն երբևէ անկեղծ չի եղել Թուրքիայի նկատմամբ և «մշտապես խաբել է» հանրապետությանը:

«Եթե նրանք ասեն, որ այդ գործողությունը մեր երկրի կողմից շրջափակում է, մենք փախստականների առջև դռները կբացենք»,- խոստացել է Թուրքիայի նախագահը:

Բացի դրանից՝ նա քննադատել է Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի իշխանություններին, որոնք կողմ չեն Սիրիայում Թուրքիայի գործողություններին:

«Թող Սաուդյան Արաբիան իրեն հայելու մեջ նայի: Ո՞վ է Եմենին հասցրել այդ վիճակին: Նախ` թող դրա պատասխանը տան: Դուք չեք համարձակվի մեզ ոչինչ ասել: Իսկ Եգիպտոսը թող ընդհանրապես լռի, այնտեղ մարդ է, որն իր երկրում սպանել է ժողովրդավարությունը»,- ընդգծել է Էրդողանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP