17:00 10.10.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գավառ համայնքի ղեկավարը և տեղակալը, ըստ նախնական տվյալների, 2018 թ. մարտ-մայիս ամիսներին, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող իրենց մտերիմ անձին ապամոնտաժել Գավառի Ազատության 2-րդ փողոցի մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, շուրջ 3 միլիոն 500 հազար դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութը:
Ապօրինի գործարքը քողարկելու նպատակով նրանք 2018 թ. ապրիլի 20-ին կազմակերպել են ապամոնտաժման թույլտվության վերաբերյալ ձևական բնույթ կրած ավագանու նիստ, որին հաջորդել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության կողմից տվյալ գույքի շուկայական արժեքին և ապամոնտաժման աշխատանքներին գրեթե համարժեք` շուրջ 2.200.000 դրամի չափով գնահատելու գործընթացը: Դրա հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018 թ. հունիսի 13-ին մեկ այլ ընկերության հետ ձևական բնույթի կապալի պայմանագիր է կնքվել, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Պարզվել է նաև, որ Գավառի համայնքի ղեկավարը 2016 թ. մարտին, 2017 թ. հուլիսին, 2018 թ. ապրիլին կազմակերպել է համայնքապետարանի և իր հորը պատկանող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համայնքին տրանսպորտային ծառայություններ մատուցելու մասին պայմանագրերի կնքում, որոնց շրջանակներում Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետը փաստացի մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ հավելագրումներ կատարելու և ակնհայտ կեղծ տվյալներ մատուցելու եղանակով կազմել է հանձնման-ընդունման կեղծ ակտեր:
Իսկ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հաստատել է ակտերը, որոնց հիման վրա էլ համայնքապետարանի ֆինանսական միջոցներից ելքագրվել և վատնվել է, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, հիշյալ ընկերությանը փոխանցված ընդհանուր շուրջ 3 միլիոն 800 հազար դրամ:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...