ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում համատեղ հայտարարություն է ընդունվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում համատեղ հայտարարություն է ընդունվել

20:15 10.10.2019

Հոկտեմբերի 10-ին Աշխաբադում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման, ինչպես նաև կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր:

Ի թիվս այլ հարցերի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որում հայկական կողմի առաջնային գերակայություններն են Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի հաջող զարգացման համար անհրաժեշտ է, որ բանակցությունները չդիտարկվեն որպես առավելապաշտական մոտեցումների առաջմղման և պարտադրման միջոց։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել նաև խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությանը:

Նիստի արդյունքներով ԱԳ նախարարներն ընդունել են ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացմանը միտված գործողությունների ծրագիրը, մի շարք փաստաթղթեր, որոնք կկանոնակարգեն մասնակից պետությունների փոխգործակցությունը հումանիտար ոլորտում, թմրանյութերի տարածման հակազդման, տեղեկատվական անվտանգության ապահովման և այլ բնագավառներում:

ԱԳ նախարարների կողմից ընդունվել է համատեղ հայտարարություն՝ ի աջակցություն տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հավանություն է տրվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ուղերձի նախագծին, որի ընդունումը նախատեսված է ս.թ. հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին:

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդին որոշում է կայացվել հաջորդ նիստն անց կացնել Ղազախստանում 2020թ ապրիլի 3-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP