11:59 11.10.2019
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունն ավարտված է, բայց մինչդատավարական վարույթում դեռ քննարկվում է մեղադրյալի խափանման միջոցի հարցը։ Այս մասին Shantnews-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։
Հիշեցնենք, 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Նրա նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Հիմա, երբ գործն արդեն դատաքննության փուլ է հասել, Ռազգելդեևի փաստաբանը խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Ռուս զինծառայողն անցած տարվա դեկտեմբերից կալանքի տակ է։ Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բայց Ռազգելդեևը կալանքը կրում է ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում։
Գործի նախաքննության ընթացքում տուժող և մեղադրվող կողմերը հակադիր միջնորդություններ էին ներկայացրել։ Տուժող կողմը պնդել է, որ ռուս զինծառայողը պետք է կալանքը կրի քրեակատարողական հիմնարկում, իսկ նրա պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ռազմաբազայի տարածքում կալանքը, որպես խափանման միջոց, փոխելու մասին։ Ռազգելդեևի փաստաբանի՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ընտրած խափանման միջոցը փոխելու բողոքը վերաքննիչ դատարանի վարույթ է ընդունվել հոկտեմբերի 4-ին։ Դեռ հայտնի չէ դատավարության օրը, բայց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պատրաստվում են իրենց դիրքորոշումը հայտնել, որը նույնաբովանդակ է, ինչ նախաքննության փուլում ներկայացրած միջնորդությունները։
«Մենք ստացել ենք Ռազգելդեևի փաստաբանի բողոքարկման մասին տեղեկությունը: Փաստաբանը դիմել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, որ Ռազզգելդեևի նկատմամբ կալանքը փոխվի: Դատարանը մերժել էր, և հիմա փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Մենք ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը: Մենք դիտարկում էինք և բողոք էինք ներկայացրել, որ Ռազգելդեևի նկատմամբ խափանման միջոց կալանքը պետք է իրականացվի ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ ՀՀ քրեակատարողական հիմնարկում, որովհետև ՀՀ դատարանի կողմից խափանման միջոց կալանքի ապահովման վայրը հանդիսանում է ՀՀ քրեակատարողական հիմնարկը: Մեր միջնորդությունները մերժվեցին, ու այդ մերժումները դատարանի կողմից մենք դիտարկում ենք որպես արդար դատաքննության ապահովման մտահոգիչ գործոն: Գործով վկաների, նաև այլ մարդկանց հետ, ովքեր հետաքրքրվածություն ունեն այս գործով, անմիջական շփումներ կարող են ունենալ, որի վերաբերյալ կասկածները փարատելու որևէ հիմք չունենք»,-Shantnews-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
Ռազգելդեևը ռազմաբազայի տարածքում է ․․․սա, ըստ տուժողի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի, միակ տեղեկատվությունն է մեղադրյալի մասին։ Իսկ թե ի՞նչ պայմաններում է նա պահվում, և արդյո՞ք պայմաններն այնպիսին են, որ չեն խոչընդոտել նախաքննությանը, այս մասին ոչինչ հայտնի չէ։
Ռազգելդեևը կալանքի տակ կմնա ռազմաբազայում, բայց դատական նիստերին բերվելու է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Այս հարցը, ըստ էության, չի քննարկվել։ Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական առաջին նիստը նշանակված էր սեպտեմբերի 6-ին։ Այդ օրը փաստաբանները, տուժողները և ամբաստանյալը դատարան չեն եկել։ Պատճառը մեղադրողի՝ Շիրակի մարզի դատախազի արձակուրդում գտնվելն էր։ Երբ կկայանա հաջորդ դատական նիստը, կողմերը ծանուցագրեր դեռ չեն ստացել։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...