Ռամիլ Սաֆարովին հերոսացնողը դժգոհություն է հայտնել Երևանում Նժդեհի արձանի տեղադրման հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+17.09 oC

Ռամիլ Սաֆարովին հերոսացնողը դժգոհություն է հայտնել Երևանում Նժդեհի արձանի տեղադրման հարցով

11:47 11.10.2019

Իլհամ Ալիև

ԱՊՀ պետությունների ղեկավարների՝ Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը դժգոհել է, որ Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը։ Նա դժգոհել է, թե հետխորհրդային տարածքում տեղադրվում են ֆաշիստներին հերոսացնող կոթողներ։

Տեղին է հիշեցնել, որ հայ ազգային հերոսի մասին բարբաջողը նույն մարդն է, որ Ադրբեջանի ազգային հերոսի կոչում է շնորհել մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դասընթացների մասնակցելիս կացնով, հատուկ դաժանությամբ գիշերով սպանել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Այս հայատյաց դրսևորումից հետո Սաֆարովը մեծ ժողովրդականություն է վայելում ադրբեջանցիների շրջանում միայն այն պատճառով, որ հայ է սպանել։

Նույն Իլհամ Ալիևը հերոսացրել է նաև ադրբեջանական հրոսակախմբի այն սպային, որն Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխատել էր հայկական բանակի եզդի զինծառայող Քյարամ Սլոյանին ու նրա գլուխը պտտում էր գյուղեգյուղ՝ ցույց տալու իր «հերոսությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

00:07 02.05.2024

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի […] ...

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

23:36 01.05.2024

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

Ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ […] ...

Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա

23:31 01.05.2024

Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա

Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ավելի քան 60 ցուցարարի է ձերբակալել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման պատճառով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ։ Այն տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Վրաստանի ՆԳ նախարարին՝ հորդորելով դադարեցնել ուժ […] ...

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Փաշինյան

22:39 01.05.2024

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Փաշինյան

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա»,- ասել է նա։ Խոսելով սահմանազատման մասին՝ Փաշինյանը նշել է․ «Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի […] ...

Մեկ շաբաթ հետո Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ կքննարկի աղմկահարույց օրինագիծը

22:14 01.05.2024

Մեկ շաբաթ հետո Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ կքննարկի աղմկահարույց օրինագիծը

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ը նախատեսում է բոլոր ընթերցումներով ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը՝ չնայած երկրում շարունակվող բողոքի ցույցերին, սա բխում է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեի ճեպազրույցում արված հայտարարությունից։ «Ընթացակարգը հետևյալն է՝ երկու շաբաթից կունենանք երրորդ լսումը, հետո մոտ մեկ ամսից՝ չորս շաբաթից կլինի վետոյի հաղթահարումը»,- նշել է վարչապետը։ Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր օտարերկրյա […] ...

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP