Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ

12:18 14.10.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ

«Սիրելի՛ ժնևահայ բարեկամներ,

Տիկնայք և պարոնայք,

Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել Ժնևի հայկական կենտրոնի այս սրահում։ Ինձ համար պատիվ է ձեզ հետ միասին ներկա լինել այնպիսի կարևոր իրադարձության, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյա հոբելյանն է։

Պատմական հանգամանքների բերումով հայ ժողովրդի ստվար մի հատված ապրում է իր պատմական հայրենիքից դուրս՝ ստիպված լինելով անընդհատ ջանքեր գործադրել հանուն ազգային ինքնության պահպանման։ Բարեբախտաբար, կարող ենք վստահությամբ ասել, որ հայությունն արժանապատվությամբ է ընդունել այդ դժվարին մարտահրավերը և պատվով է դիմագրավում դրան։ Պետականության բացակայության պայմաններում այդ կարևորագույն ազգային առաքելության ծանրությունն ընկել է առաջին հերթին Հայ առաքելական եկեղեցու վրա՝ Հայաստանում ու հատկապես՝ Սփյուռքում։

Դարեր շարունակ այն իր շուրջ համախմբել է օտարության մեջ բնակվող հայությանը՝ կազմակերպելով գաղթօջախների մշակութային և կրթական կյանքը, նպաստելով հայապահպանությանը։

Այդ ահռելի դերակատարությունը հնարավոր չէ գերագնահատել, և մենք բոլորս երախտապարտ ենք դրա համար։ Ազգային կյանքի այդպիսի մի կարևորագույն կենտրոն է նաև Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցին, որի 50-ամյակն ենք այսօր տոնում։ Այն կառուցվել է պատմական այնպիսի իրավիճակում, երբ Շվեյցարիա տեղափոխված հայերի նոր սերունդները կանգնած էին ձուլման վտանգի հաղթահարման, ազգային ինքնությունը պահպանելու հրամայականի առջև։

Այսօր կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ  եկեղեցին հրաշալի է կատարել ու կատարում իրեն վերապահված պատմական և պատասխանատու առաքելությունը։

Այն դարձել է կենսական մի կենտրոն՝ Ժնևի հայության համայնքային կյանքի ու գործունեության առանցքը։ Եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի, մշակութային, երիտասարդական խմբերի և այլ կազմավորումների մեծագույն դերը և կարևորությունը հայ համայնքի կյանքում, վստահ եմ, կհաստատի ձեզնից յուրաքանչյուրը։ Որովհետև չկա ինքնությունը պահպանելու ավելի լավ միջոց, քան մայրենի լեզուն սովորելն ու կիրառելը, քան հայրենի մշակույթը ճանաչելը։

Սիրելի բարեկամներ,

Խոսքս ամբողջական չի լինի, եթե չարտահայտեմ իմ հիացմունքը շվեյցարահայ համայնքի նկատմամբ։ Սա արդեն իմ երկրորդ այցն է այս հրաշալի երկիր, և ես չափազանց տպավորված եմ հանգամանքների բերումով աստեղ բնակվող մեր հայրենակիցներով։ Ձեր աշխատասիրությունը, հաջողությունները, ինքնությունը պահպանելու, հայրենիքի հետ կապն ամրապնդելու ձգտումն անգնահատելի է և օրինակելի։

Շվեյցարահայ համայնքն իր հզոր մարդկային ներուժով մշտապես եղել է Հայաստանի և Արցախի կողքին՝ աջակցելով դժվարին իրավիճակներում և ոգեշնչվելով հաջողություններով՝ երկրաշարժից ու Արցախյան շարժումից առ այսօր։ Անուրանալի է ձեր ներդրումը Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության ընդլայնման և հատկապես տնտեսական կապերի զարգացման հարցում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ խոսքը բացառիկ դրական երկկողմ հարաբերությունների մի ամբողջական խճանկարի մասին է, որի զարգացմանը մեծապես նպաստում եք դուք՝ այս երկրում ապրող հայ համայնքը: Վստահ եմ, որ այս հաջողություններում չափազանց մեծ է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու կեսդարյա գործունեության դերը:

Վստահ եմ նաև, որ այդ դերը ոչ միայն չի նվազելու, այլև ավելի է ընդգծվելու, քանի որ հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման մարտահրավերը այսօր պակաս արդիական չէ, քան 50 տարի առաջ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հոգևոր հովվության ստեղծման պահին։  Լիահույս եմ, որ մեր եկեղեցին իր բոլոր թեմերով, պետության հետ ուս ուսի, շարունակելու է աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքների ինքնության պահպանման կարևորագույն առաքելության իրականացումը՝ հաղթահարելով բոլոր խնդիրները և հանդես գալով ավելի միաբան, քան երբևէ։

Հայկական սփյուռքի ինքնակազմակերպումն օրինակելի է, սակայն մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Ընդհակառակը, պետք է հավելյալ ջանքեր գործադրենք՝ ամրապնդելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կապերը` նպաստելով մեր ինքնության պահպանմանը, ինքնագիտակցության ու հավաքական կարողությունների զարգացմանը: Խոսքս ամփոփելով՝ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ հոբելյանի առթիվ, մաղթում նոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք` ի բարօրություն ժնևահայության և հանուն համայն հայության երազանքների իրականացման:

Համոզված եմ, որ ձեր ներուժն ու կարողությունները մշտապես պահանջված են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

14:05 07.07.2025

Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

Ազգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, […] ...

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

13:58 07.07.2025

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ​​ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

13:50 07.07.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

13:42 07.07.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

Երևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

13:33 07.07.2025

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայություն

13:26 07.07.2025

Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայություն

Սևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP