Կոնյակ, մրգային գինիներ, շոկոլադ և մետաղներ․ արտահանումն աճել է 4,6 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Կոնյակ, մրգային գինիներ, շոկոլադ և մետաղներ․ արտահանումն աճել է 4,6 տոկոսով

14:29 14.10.2019

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար-օգոստոսին ապրանքային արտահանումը կազմել է 1 միլիարդ 660 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73 մլն ԱՄՆ դոլարով կամ 4.6%-ով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը ներկայացրեց նաև արտահանման աճ արձանագրած ապրանքները․

  • Կոնյակ. հունվար-օգոստոսին արտահանումը կազմել է շուրջ 137 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 19.6 մլն ԱՄՆ դոլարով կամ 16.7%-ով,
  • Ծխախոտ. աճել է 4.1%-ով (կամ 6.3 մլն ԱՄՆ դոլարով)՝ կազմելով շուրջ 161 մլն ԱՄՆ դոլար,
  • Պղնձի խտանյութ. արձանագրվել է արտահանման 2.5%-ով աճ (կամ 9.1 մլն ԱՄՆ դոլար),
  • Անմշակ ոսկի. արտահանումը կազմել է 154 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով է 43.6 մլն ԱՄՆ դոլարով կամ 39.4%-ով,
  • Երկաթամիահալվածք (ֆերոմոլիբդեն). արտահանումը կազմել է 97.2 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 26.9 մլն ԱՄՆ դոլարով կամ 38.3 %-ով,
  • Շոկոլադ. արտահանումը կազմել է 9.8 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 2.7 մլն ԱՄՆ դոլար կամ 38.1%,
  • Մրգային գինիներ. արտահանումը կազմել է 7.5 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա համեմատ 2.6 մլն ԱՄՆ դոլարով կամ 51.9%-ով,
  • Ոսկերչական իրեր. արտահանումը կազմել է 28.8 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 9.3 մլն ԱՄՆ դոլար կամ 47.8%։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

BACK_TO_TOP