18:42 20.10.2019
Անգլիայի Նյուքասլ քաղաքի բնակչուհի Ջեմմա Դոբբինգի քաշը 110 կիլոգրամ էր, ինչը հարսանեկան զգեստի որոնումն անհնարին էր դարձրել: Աղջկան դուր եկած հարսանեկան բոլոր զգեստները փոքր էին:
Երբ 2018թ-ի հոկտեմբերից Ջեմման ու փեսացուն սկսեցին պլանավորել հարսանեկան արարողությունը, 32-ամյա աղջիկն իր առջև խնդիր դրեց՝ անպայման «տեղավորվել» երազանքների հարսանեկան զգեստում: Այս տարվա օգոստոսին նա կարողացավ հենց այդ զգեստով ամուսնանալ, բայց նախքան ամուսնությունը Ջեմման հասցրել էր կորցնել 50 կգ:
«Սա ահռելի նվաճում էր: Ես շատ ուրախ էի: Երբ ես գնել էի զգեստը, ես այն նույնիսկ փորձել չէի կարող, կորսետի թելերը չէին կապվում: Իմ չափսը 22 էր, իսկ զգեստինը`14: Մայր ասում էր՝ անհեթեթություն եմ մտածել, իզուր եմ գնել այսքան փոքր զգեստը»,- պատմում է աղջիկը:
Ջեմման և սիրեցյալն արդեն քաղաքացիական ամուսիններ էին, սակայն ցանկանում էին հարսանեկան արարողություն անել: Նրանց 7 տարվա համատեղ կյանքում ծնվել էր նաև երեխա: Այդ տարիներին երեխային պահելով ուշադրության կենտրոնում՝ Ջեմմայի ուշադրությունից դուրս էին մնացել սնվելու ռեժիմը և արտաքին տեսքը:
Նա, օրինակ՝ ուտում էր շոկոլադ և չիպսեր՝ նախաճաշին, ձուկ և չիպսեր՝ լանչի փոխարեն, իսկ ընթրիքն ուտում էր մեծ ափսեով: Բայց երբ Ջեմման միացավ քաշի կորստի խմբին, ամեն ինչ փոխվեց: Խորհրդատուները, սննդաբանները և մարզիչները կազմել էին նրա համար օպտիմալ ծրագիր, որպեսզի նա հարսանիքին ամենագեղեցիկը լինի: Եվ նրա ջանքերը զուր չանցան: Աղջիկը ասում է, որ հիմա շնչելը նույնիսկ ավելի հեշտ է դարձել:
Երբ հարսնացուն քայլում էր դեպի խորան, հարսանիքի հյուրերը ցնցված էին, քանի որ հարսանեկան հագուստով կատարյալ աղջկա մեջ դժվար էր ճանաչել Ջեմմային: Այդ մասին գրում է Daily Star– ը: Իսկ փեսացուն այնքան էր հուզվել, որ չէր կարողանում զսպել արցունքները:
«Երբ Ալանը տեսավ ինձ մեր հարսանիքի օրը, նա սկսեց արտասվել և հենց խորանի մոտ ինձ ասաց, որ ես գեղեցիկ տեսք ունեմ և նման եմ արքայադստեր»,- ասել է Ջեմման:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...