Հայկական հեքիաթների կերպարներով կրծքազարդեր ու այլ աքսեսուարներ փայտից․ 22-ամյա գյումրեցի նկարչուհու հավաքածուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+23.09 oC

Հայկական հեքիաթների կերպարներով կրծքազարդեր ու այլ աքսեսուարներ փայտից․ 22-ամյա գյումրեցի նկարչուհու հավաքածուն

18:30 20.10.2019

Հայկական նախշազարդերով ու հեքիաթի հերոսներով ստեղծված գործեր, որոնք կարող են հագուստի մի մասնիկը դառնալ՝ դրան հաղորդելով նուրբ տեսք: Նկարիչ-դիզայներ երիտասարդ աղջկա ձեռքում փայտը վերածվում է կրծքազարդերի, որոնք հեքիաթների, հայկական մուլտերի հերոսների մասին են պատմում:

Գյումրեցի 22-ամյա նկարչուհի Վարդ Խաչատունին գունեղ երանգներով, նախշերով ու տարազային նկարագրերով կրծքազարդերի ու այլ աքսեսուարների տարբեր հավաքածուներ ունի, որոնք հետաքրքրում են նուրբ և զուսպ ոճը գնահատող մարդկանց:

Երիտասարդ աղջկա համար նկարչությունն ու դիզայներական աշխատանքը միահյուսվել են ու դարձել ստեղծագործելու  ձգտում: Երեք տարի կլինի, որ դիզայներ-նկարչուհին փայտը որպես հումք է ընտրել իր համար և հետաքրքիր լուծումներով ստեղծում է հայկական տարազներով կանանց կերպարներով կրծքազարդեր։

Խաչատունիի կրծքազարդերի հավաքածուի թեմատիկան անընդհատ փոփոխվում է` միօրինակ աշխատանքներ չեն։ Նրա կերպարները հայկական մուլտերի ու հեքիաթների հերոսներն են։ Փայտյա կրծքազարդերի առաջին գործերը «Գտնված երազ» մուլտֆիլմի հերոսների աքսեսուարներն են եղել։

Փոքրիկ փայտի կտորների հետ աշխատանքն էլ սկսվում է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ու կիրառմամբ: Նկաչուհին նախ` կերպարների գրաֆիկական պատկերն է ստանում` գծագրելով համակարգչում, դետալների վերջնական տեսքի բերելուց հետո այն ուղարկում է տպագրման` սովորական փայտի վրա։ Դիզայների համար սա ոչ պակաս բարդ աշխատանք է: Համաչափ գծագրում է պետք, հաջորդ փուլն արդեն գույների մշակումն է` հայկական տարազների ճիշտ ներկայացումը ճիշտ  գունապնակով:

Վարդ Խաչատունու առաջին գործերը հայկական հեքիաթների մոտիվներով են եղել, հետո ստեղծել է հայկական տարազների ու գեղջակական կերպարներով հավաքածուները: Հեքիաթի հերոսները Թումանյանինն են: Հիմա աշխատում է «Ձախորդ Փանոսը»  հեքիաթի կերպարների վրա:

Մուլտհերոսների ու հեքիաթների կերպարներով կրծքազարդերից բացի, երիտասարդ նկարչուհու ստեղծագործական երևակայության արդյունքում փայտի կտորներից նաև այլ աքսեսուարներ  են ստեղծվում։ Խաչատունու ձեռագործ աշխատանքի ծնունդն են ականջօղեր ու վզնոցներ, որով նախընտրում են կրել շատ կանայք։

Հայկական  հեքիաթների ու մուլտհերոսների կերպարներով կրծքազարդերը Խաչատունին ներկայացրել է մի շարք  ցուցահանդեսներում։ Հայկական թեմատիկաներով հավաքածուները դեռ շատանալու են: Իսկ դրանք ցուցադրելու առիթ ու  հնրարավորություններ նկարչուհին ասում է ՝ միշտ ստեղծվում են: Իսկ հայկական նախշ ու գույներով  իր աշխատանքներով  հետաքրքրվող մարդիկ շատ են. նրանք միայն տեղացիները չեն` արտասահմանցի հյուրերը Գյումրիից տանում են նաև այս գունեղ  հավաքածուից իրենց հավանած կերպարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP