16:01 17.10.2019
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացված հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները: Դրանցում արտացոլված են 2017-ից 2018-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածի աշխատանքները: Ուսումնասիրությունները կատարվել են մասնավորապես Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունում, որտեղ մեծ թվով չարաշահումներ են հայտնաբերվել, դրանք ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:
«Երկու ուղղություններով նյութեր են ուղարկվել գլխավոր դատախազություն, կա քրեական գործ, քննությունն ընթացքում է՝ ելնելով նախաքննության սկզբունքից: Արձանագրել է 29.7 մլրդ դրամի անհամապատասխանություն, 246 դեպքով: 32 պարզապես ֆինանսական բնույթի, դրամային արտահայտությամբ 29․7 մլրդ ստուգել, 9.9 մլրդ անհամապատասխանություն հայտնաբերել:
Հաշվեքննության ընթացքում ԲԷՑ-ի համակարգում հայտնաբերել փաստաթուղթ, կապալառու ընկերություններից մեկը ներկայացրել փաստաթուղթ, որոնք առերևույթ հանցագործություն էին պարունակում, հաշվեքննության ընթացքում ունեցել են կասկածներ ակտիվների առկայության հետ կապված, եկել է եզրակացության, որ նյութը ներառում է կասկածներ, ուղարկվել է դատախազություն:
ԲԷՑ-ի և միջազգային կապալառուների միջև անհամապատասխանություններ են նկատվել: Չարենցավան ենթակայանի վերակառուցման մասով պայմանագրի վերակառուցումը էներգահամակարգի պահանջների փոփոխության պատրվակով 2017-ից կասեցվել է, եղել է ծրագիր, ընթացքում որոշում է կայացվել, որ պետք չէ, այն պարագայում, երբ կապալառուին վճարվել էր 1.2 մլն ԱՄՆ դոլարի կանխավճար:
Մինչև հաշվեքննության վերջին օրվա դրությամբ կատարողականները մինչև 21-44 տոկոս միջակայքում էին տատանվում:
Մատակարարման պայմանները չեն համապատասխանել պահանջներին»,- ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի պաշտոնյան:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում17:18 18.05.2025
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...
17:13 18.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունըՀռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...
16:39 18.05.2025
Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներումՆերքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...
16:13 18.05.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
15:55 18.05.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՄայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
15:23 18.05.2025
Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջԻրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...