19:15 17.10.2019
Աղետների կամ ռազմական գործողությունների ժամանակ ինչպես կառավարել դեպի Հայաստան միգրացիոն հոսքերը։ Այս թեմայով այսօր համալիր ուսումնավարժանք է անցկացվել «Բավրա» սահմանային անցակետում։ Սա իր բնույթով առաջին խոշոր ուսումնավարժանքն է Հայաստանում, որում ընդգրկվել են բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Վարժանքի սցենարում կազմակերպիչներն հաշվի են առել ամեն ինչ, ընդհուպ այն, թե ինչպես պետք է գործեն համապատասխան մարմինները, եթե միգրանտների հետ Հայաստան մուտք գործեն նաև ահաբեկիչներ։
«Բավրա» սահմանային անցակետով են սահմանը հատում Վրաստանից Հայաստան մուտք գործող քաղաքացիները: Բնականոն աշխատանքը կապված ուսումնավարժանքի հետ, չէր դադարեցվել: Իսկ, ըստ սցենարի, Բավրայի սահմանն էին հատել ենթադրյալ միգրանտներ, ովքեր Միջին Արևելքում և Ասիայում տեղի ունեցող ռազմական գործողություններով պայմանավորված, որպես անվտանգ վայր Հայաստանն էին ընտրել:
Ինչպես ընդունել նրանց ու հենց սահմանակետում զգուշանալ, որ միգրանտների հետ Հայաստան մուտք չգործեն նաև ահաբեկիչները։ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարները այս տրամաբանությամբ ուշադրություն են դարձնում սահման հատողներից մեկի պայուսակին, որտեղ ենթադրվում է, որ պայթուցիկ նյութ կա ու ցանկանում են սահմանային կետի աշխատակիցներից հասկանալ, թե ինչպես են վնասազերծելու այն։
Ուսումնավարժանքի սցենարով ահաբեկչին էլ են վնասազերծում ու ենթադրվում է, որ միգրանտների մեջ 2 քաղաքացու են ձերբակալել` մեկը կեղծ փաստաթղթերով, մյուսը` պայթուցիկ նյութեր Հայաստան անցկացնելու փորձի համար։
Արտակարգ իրավիճակներում միգրացիոն հոսքերի կառավարումը նաև վերաբերում է նրանց համար բնակության ժամանակավոր պայմաններ ստեղծելուն: «Բավրա» սահմանային անցակետից ոչ հեռու ճամբարային ավան էր բացվել:
Ինչպես է հնարավոր, օրինակ` սահմանը հատած մինչև 5000 միգրանտի կեցության պայմաններ տալ ու հոգալ նրանց բուժօգնության, սննդի հարցերը: Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի խոսքերով` ինչպես այլ երկրներում է, Հայաստանում էլ միգրանտները պետք է առանձնացվեն ու նրանց հետ կապված բոլոր խնդիրները լուծվեն ճամբարային ավանում։
Ճամբարը ապահովված էր քնասենյակներով, սննդով, սանհանգույցով և կապի միջոցներով: Նույն վայրում ու տեղում է նաև կազմակերպվելու միգրանտների փաստաթղթերի ստուգումը։ Ըստ պատասխանատուների` ամենամեծ խնդիրը միգրանտների Հայաստան մուտք գործելուց հետո առաջին 2 ժամում գործը ճիշտ կազմակերպելն է, որպեսզի կարողանան հասկանալ իրավիճակը։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքերով` ցավոք, աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի շուրջ կարծես հավանական են դարձնում այս տեսակ սցենարները և մեր պատրաստված լինելը, իր կարծիքով, օրհասական է։
Իսկ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Աննա Կարին Օստի խոսքերով` ամենակարևորն այն է, որ այսպիսի վարժանքների ժամանակ համապատասխան կառույցները հստակ գործեն ու հասկանան, թե ինչպես են աշխատելու արտակարգ իրավիճակներում։ Կարևոր է եղած բացթողումները շուտ բացահայտել ու միասնական ուժերով լուծումներ գտնել։
Համապատասխան կառույցների արտակարգ իրավիճակներում գործելու կարողությունները գնահատելիս, փրկարար ծառայության ղեկավարները նշեցին, որ բացթողումները ոչ միայն տեխնիկական են, նաև օրենսդրական։ Տեղական ինքնակառավարման մարմիների հետ փրկարար ծառայության աշխատակիցները քննարկեցին ևս մեկ ուսումնավարժանք Գյումրիի օդանավակայանում կազմակերպելու հարցը։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...