Տղամարդը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ աշխատելով գազարով թխվածքների խանութում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Տղամարդը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ աշխատելով գազարով թխվածքների խանութում

19:20 20.10.2019

Մալայզիայից 31-ամյա Ուոլթեր Տոյն այնքան գեղեցիկ է, որ կարծես ամսագրի շապիկից դուրս եկած լինի: Նա, սակայն, ամենևին էլ մոդելային գործունեություն չի վարում:
Այս գեղեցիկ տղամարդը իր մարմինը հասցրել է կատարելության մարզադահլիճում: Նա նույնիսկ ֆիթնես-մրցումներ է կազմակերպել: Բայց դա միակ ոլորտը չէ, որտեղ Ուոլթերը փորձել է իր ուժերը: Նախկինում նա աշխատել է որպես Սինգապուրյան ավիաուղիների թռիչքի սպասավոր, այնուհետև ներմուծել կոսմետիկա: Նա ամենանախանձելի տղամարդն էր՝ շքեղ մեքենաներով և թանկարժեք ժամացույցներով:

Այնուամենայնիվ, ամեն անգամ ինչ-որ բան սխալ էր ընթանում, և նրա ձեռնարկումներն ավարտվում էին անհաջողությամբ, գրում է Asiaone-ն: Եվ ահա ծնողները Տոյին առաջարկում են օգնել իրենց ընտանեկան փոքր խանութում, որտեղ գազարով թխվածք են վաճառում: Նախկինում տղամարդուն թվում էր, թե դա սարսափելի տարբերակ է, քանի որ ոչ հեղինակավոր և ցածր վարձատրվող աշխատանք էր: Նրա համար անհնար էր թվում կոպիտ հաճախորդներին դիմանալը և ընկերների ծաղրուծանակը տեսնելը: Բայց այդ պահին գեղեցիկ տղամարդն այլ տարբերակ չուներ:

«Ես չէի ուզում վաճառող դառնալ, բայց ընտրություն չունեի»,- ասել է նա:

Ուոլթերը, այնուամենայնիվ, որոշում է կատարել աշխատանքը, և անսպասելիորեն նա հասկանում է՝ իրեն դուր է գալիս այդ զբաղմունքը: Կոպիտ հաճախորդների փոխարեն երկրպագուները սկսում են հերթ կանգնել՝ ոչ միայն թխվածք գնելու, այլև գեղեցիկ երիտասարդի հետ լուսանկարվելու համար: Այժմ Տոյն Instagram-ում ունի շուրջ 18 հազար հետևորդ, իսկ հաճախորդներից մեկի խանդոտ ընկերը նույնիսկ արգելել է աղջկան գալ գեղեցիկ տղամարդու խանութ:

Ժամանակի ընթացքում տղամարդը վերանայել է իր վերաբերմունքը կյանքի հանդեպ: Նա այլևս չի ամաչում իր աշխատանքից և կարծում է, որ հաջողությունը ներքին վիճակ է և ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու ձգտում: Այժմ նա նախատեսում է թողնել աշխատանքը և սկսել մարքեթինգով զբաղվել խոհարարության ոլորտում: Բացի այդ, Տոյը խոստովանել է, որ իր սիրտն ազատ է, և որ ինքը կմասնակցի ծանոթությունների շոուի նկարահանումներին: Նա իր ընտրյալից այդքան էլ շատ պահանջներ չունի. տղամարդը փնտրում է երջանիկ աղջկա, ով սիրում է կյանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP