22:52 20.10.2019
Ֆրիլանսը (հեռակա աշխատանք) հաճախ այն մարդու ընտրությունն է, որը փորձում է քիչ ժամանակ անցկացնել ճնշող գրասենյակում և վայելել կյանքը դրա սահմաններից դուրս: XXI դարում հեռակա աշխատելը հնարավոր է դարձել շնորհիվ նոր տեխնոլոգիաների, որոնք աշխատանքի գործընթացն ավելի հարմարավետ և պարզ են դարձնում:
Ներկայացնում ենք 6 պատճառ, թե ինչու են մարդիկ ընտրում հեռակա աշխատանքը, ոչ թե կյանքն արդեն ընտրված ժամանակացույցի համաձայն:
Ցանկացած վայրում կարելի է աշխատել
Աշխատատեղն ու ձեր շուրջը տիրող ընդհանուր մթնոլորտը կամ օգնում են ավելի մեծ նվաճումների հասնել կամ էլ ընդհակառակը՝ ուժասպառ անում, իսկ աշխատանքին նվիրվածությունը վերածվում է ատելության: Հետևաբար, ֆրիլանսերներից շատերը նախընտրում են աշխատել գեղեցիկ տեսարանով հարմարավետ ռեստորանում, մեկ այլ երկրում կամ նույնիսկ օվկիանոսի ափին: Կարևոր է, որ լինի արագ ինտերնետ և հուսալի օգնական՝ նոութբուք:
Ուղևորություն` ցանկացած պահի և դեպի ցանկացած վայր
Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել լավ մարդկանց ընկերակցությամբ առանց նախօրոք պլանավորելու անծանոթ վայր գնալուց: Ֆրիլանսերները կարող են դա իրենց թույլ տալ, և նրանց ղեկավարը չի կարող արգելել՝ ասելով, որ նրանց ժամանակացույցը 9:00-ից 18:00-ն է, իսկ արձակուրդ նախատեսված է միայն դեկտեմբերին: Միևնույն ժամանակ, հեռակա աշխատանքը կարելի է կատարել ճանապարհին, քանի որ ներկայիս «աշխատանքային գործիքները» կշռում են մոտ 1,5 կգ և նույնիսկ կարող են տեղավորվել պայուսակի մեջ:
Աշխատանքային ժամի ընտրությունը ֆրիլանսերի ձեռքում է
Բոլորս, կախված մեր կենսական ռիթմից, բաժանվում ենք արտույտների, բվերի և աղավնիների: Դժբախտաբար, գրասենյակային աշխատանքների շարքում դժվար է գտնել այնպիսի մեկը, որի ժամանակացույցը համընկնում է աշխատելու ցանկության և մուսայի այցելության հետ: Հետևաբար, բվերը գերակշռում են ֆրիլանսերների շրջանում, և երեկոյան կամ նույնիսկ գիշերային արդյունավետ աշխատանքը ստանում է արժանի վարձատրություն:
Մշտապես հարմարավետ է
Հարմարավետությունն աշխատանքը դյուրին է դարձնում, և ժամանակը զգալիորեն արագ է անցնում: Դժբախտաբար, գրասենյակում դուք չեք կարող փոխել պատերի գույնը կամ մահճակալ դնել գրասենյակի կենտրոնում՝ հարմարավետ պայմաններ ստեղծելու համար: Ավելին, նույնիսկ ստեղնաշարի և մկնիկի նման մանրուքը հնարավոր չէ ընտրել: Ֆրիլանսերներն ընտրության հնարավորություն ունեն:
Շատ թղթեր պահելու և դրանք քարշ տալու անհրաժեշտություն չկա
Ֆրիլանսերները վաղուց թուղթ չեն օգտագործում: Նրանց ամբողջ ինֆորմացին պահպանվում է հատուկ էլեկտրոնային կրիչներում:
Ճաշել այն ժամանակ, երբ ցանկանում ես
Գաստրիտը գրասենյակային աշխատողների ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ոչ միշտ է հաջողվում ժամանակին ճաշել: Հեռակա աշխատողների մոտ այս հարցը լուծված է:
17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները16:58 05.05.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...
16:54 05.05.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...
16:50 05.05.2025
Ձերբակալված երիտասարդի խուզարկությամբ 10 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվելՄայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 և թղթե մեկ փաթեթ` […] ...
16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ներըԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Սամվել Օրդուխանյանի վարած «BMW» մակնիշի և 33-ամյա Մհեր Սարգսյանի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Ս. Օրդուխանյանի վարած «BMW»-ում առաջացած անսարքությունը, ինչի հետևաքով […] ...
16:41 05.05.2025
Մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի․ Սրբուհի ԳալյանՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կառույցի կազմավորման 27-ամյակը և հարկադիր կատարողի մասնագիտական օրը։ Այդ առիթով Ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պաշտոնատար այլ հյուրեր, Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։ Շուրջ 27 տարի գործող ծառայության և հարկադիր կատարողի օրվան նվիրված […] ...
16:36 05.05.2025
Մայիսի 6-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարցԱզգային ժողովի խորհրդի նիստը կայացել է մայիսի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 […] ...