11:45 21.10.2019
ՀՀ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է տարածել ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսված կարգավորումների վերաբերյալ:
Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:
«Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներով ակտիվորեն քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին» որոշման նախագիծը, որի առնչությամբ հնչում են իրականությանը չհամապատասխանող մի շարք մտահոգություններ և կարծիքներ, այդ թվում՝ ինտերնետից օգտվելու ազատության սահմանափակման, դրա բովանդակության (կոնտենտի) և բաժանորդների անձնական տվյալների բացահայտման, նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների վերաբերյալ:
Այս կապակցությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետևյալը.
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր օպերատոր և ծառայություններ մատուցող պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի:
Նշված տեղեկությունները կարող են բացահայտվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով (49-րդ հոդված): Հիշյալ կարգավորումը կիրառելի է լինելու նաև նախագծով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ:
Խնդրի կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից համապատասխան տեղեկությունների պահպանման և օրենքով նախատեսված հիմքերի պարագայում իրավապահ մարմիններին դրանց հասանելի դարձվելու դեպքերում՝ այդ հարաբերությունների հստակեցմամբ:
Նախագիծը մշակվել է օրենքով հանձնաժողովին վերապահված իրավասության շրջանակում, այն է՝ ընդունել կարգավորման ենթակա անձանց համար արխիվների պահպանման ստանդարտներ, սահմանել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ և կարգեր (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)։
Խնդրի կանոնակարգման հիմքում ընկած է միջազգային առաջավոր փորձը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2006 թվականի մարտի 15-ի №2006/24/ԵՀ կանոնակարգը, ԵՄ անդամ մի շարք պետությունների (այդ թվում՝ Չեխիայի, Լատվիայի և Միացյալ Թագավորության) էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավական կարգավորումները։
Տարընկալումներից խուսափելու նպատակով, կարևոր է նկատի ունենալ, որ ինտերնետ ծառայություններ մատուցող անձինք ինտերնետային բովանդակության (կոնտենտի) պահպանման որևէ իրավասություն չունեն, ավելին, օրենքով հանձնաժողովին վերապահված չէ կոնտենտի հետ կապված որևէ կարգավորիչ գործառույթ (այդ թվում՝ վերահսկում, խմբագրում, պահպանում):
Հանրային քննարկումների մասով.
Հանձնաժողովը, որպես կոլեգիալ ինքնավար մարմին, իր բոլոր որոշումներն ընդունում է դռնբաց նիստերի միջոցով՝ նախապես քննարկելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նորմատիվ կարգավորումների ընդունման դեպքում նշվածին գումարվում են հանրային լայն քննարկումներ, որոնք հաջորդում են ակտի անմիջական հասցեատերերի հետ քննարկումներին:
Խնդրո առարկա նախագիծը ներկայացվել է ավելի քան 170 ինտերնետ ծառայություններ մատուցող անձանց (օպերատորների), ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննարկմանը։ Վերջիններիս կարծիքները ստանալուց, ամփոփելուց և նրանց հետ անհրաժեշտ քննարկումներն ավարտելուց հետո լրամշակված նախագիծն անցնելու է առավել լայն հանրային քննարկման փուլ, այդ թվում՝ տեղադրվելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական ինտերնետային կայքում (www.e-draft.am), հանձնաժողովի պաշտոնական www.psrc.am կայքում:
Ամփոփելով, հայտնում ենք, որ նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների և հնարավոր ընդունման վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, ավելին, հանձնաժողովը բաց է նախագծի վերաբերյալ ցանկացած կառուցողական առաջարկության ու դիտողության քննարկման համար և նախաձեռնված գործընթացում ակնկալում է Ձեր ակտիվ մասնակցությունը»:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...