13:09 21.10.2019
Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ Պաշտպանի առաջարկներն ընդունվել են, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում:
Մասնավորապես նշվում է.
ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է գնումների գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կարգավորումների մասին որոշում, որի մեջ ներառված են նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ուղարկվել էին վարչապետի աշխատակազմ, ապա վարչապետի հանձնարարությամբ Ֆինանսների նախարարությունը մշակել էր կառավարության որոշման նախագիծը՝ անհրաժեշտ կարգավորումներով։ Պաշտպանը կարևոր է համարում կառավարության հետ համագործակցության նման ձևաչափը:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ ամրագրվել է, որ գնումների գործընթացում հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում անհամապատասխանություններ արձանագրվելու պարագայում մասնակցին այդ մասին տեղեկացնելիս հստակ նշել, թե կոնկրետ որ հարցին է վերաբերում անհամապատասխանությունը։ Այսուհետև գնումների գործընթացում մասնակցի հայտում անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցելու է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը՝ մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրելով հայտնաբերված անհամապատասխանությունները:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախագիծը մշակել էր` հաշվի առնելով հասցեագրված բողոքները։ Մասնավորապես, գործարար կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով պետական կարիքների համար կազմակերպված հրատապ բաց մրցույթին մասնակցած մրցույթի արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները քննող անձին՝ միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանին բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։
Գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը որպես կողմ մասնակցել էր գնումների հետ կապված բողոքի քննությանը։ Արդյունքում, բավարարվել էր պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքը։
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ ընդունված փոփոխությունները կապահովվեն գնումների կազմակերպման գործընթացում պետական մարմինների կողմից որոշակիության և հստակության սկզբունքների պահպանումը։
16:10 10.07.2025
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...
16:03 10.07.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնՊաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...
16:00 10.07.2025
Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ն.Կ.Աղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:50 10.07.2025
6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանըԳործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն՝ ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում […] ...
15:41 10.07.2025
Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերելՀուլիսի 9-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կոնյակի գործարանի հետնամասում զենք-զինամթերք է թողել, որը պատկանում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից պապին: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, նռնակ, բռնկիչ և ինքնաշեն ատրճանակ: Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է […] ...
15:30 10.07.2025
Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակինԵվրամիությունը չի հավատում, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները երբևէ կվերադառնան այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչև Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Հռոմում կայացած արդյունաբերական ֆորումում: «Մենք միամիտ չենք և չենք կարծում, որ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կվերադառնան նախկինում եղած մակարդակին», – ասել […] ...