15:20 21.10.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Սա տեսչական մարմնի կողմից անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանը միտված հերթական քայլն է: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է, և այս մշտադիտարկման նպատակն էր ստուգել-հասկանալ, թե կենդանի վաճառողները որքանով են տիրապետում այն պահանջներին ու պայմաններին, որոնք իրենք պետք է պահպանեն անասնաշուկա կենդանիներին տեղափոխելու համար:
ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կառույցի տեսուչների, ոստիկանության կարանտինային վաշտի ներկայացուցիչների կողմից անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում անցկացվող միջոցառումներին հետևել են նաև ՍԱՏՄ ղեկավարությունը և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Ինչպես նախորդ այցի ժամանակ խոստացել էր ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնաշուկա էր բերվել նաև ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջիկ լաբորատորիան:
Մասնագետները ստուգել են, թե արդյո՞ք կենդանի վաճառողների մոտ առկա է անասնաբուժական Ձև 1 վկայականը, որը փաստում է մինչև տեղափոխումը կատարված բուժկանխարգելիչ հետազոտությունների և կենդանու առողջ լինելու մասին: Ամբողջ անասնաշուկայում այդ վկայականն ունեցել է խոշոր եղջերավոր կենդանի վաճառող միայն մեկ քաղաքացի: Մյուսներն արդարանում էին, թե չեն իմացել ուղեկցող փաստաթուղթն ունենալու անհրաժեշտության մասին, թեև պնդում էին, որ իրենց գյուղերում անասնաբույժները բարեխղճորեն կատարում են պատվաստման և կանխարգելման բոլոր պետական միջոցառումները: ՍԱՏՄ մասնագետներն ու տեսուչները շուկայում բաժանել են տեղեկատվական թերթիկներ կենդանիներին տեղափոխելու պահանջների, ինչպես նաև անասնաշուկայի շահագործմանը վերաբերող պայմանների մասին:
Անասնաշուկայում անցկացվել է բրուցելոզ հիվանդության նկատմամբ ախտորոշիչ հետազոտություն. կատարվել է արյան ընտրանքային նմուշառում և հետազոտվել տեղում՝ շրջիկ լաբորատորիայում: Բրուցելոզ չի հայտնաբերվել:
Գյուղացիների վերաբերմունքը զգուշավոր է եղել, պնդել են, թե առաջին անգամ է այստեղ այսպիսի լայնամասշտաբ գործողություն արվում, սակայն բացատրական ու խորհրդատվական աշխատանքներից, տեղեկատվական թերթիկներին ծանոթանալուց հետո, նկատել են, որ իրենք էլ դեմ չեն լինի ավելի բարեկարգ վայրում, օրենսդրության պահանջներին համապատասխան միջավայրում կենդանիներ գնել ու վաճառել: Նաև վստահեցրել են, որ գյուղի անասնաբույժից կպահանջեն կենդանու տեղափոխման համար անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը:
Անասնաշուկան պահանջում է համալիր մոտեցում՝ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ: Այս պահին Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ քայլեր են արվում անասնաշուկայի տարածքը ցանկապատելու, նորմալ պայմաններ ապահովելու և կենդանիների տեղաշարժն ու հիվանդությունները վերահսկելի դարձնելու համար:
11:48 10.07.2025
Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել ՊետիՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...