10:24 24.10.2019
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ կապված զենքի գնման մրցույթի խափանման հետ, որին մասնակցում էր ռուսական ՕՐՍԻՍ ընկերությունը: РИА Новости լրատվական գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթի տեքստի համաձայն՝ ռուսական կողմը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել իրավիճակը:
Օգոստոսին ՕՐՍԻՍ-ի պաշտոնական ներկայացուցիչը РИА Новости-ին հայտնել է, որ մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի խափանումից հետո Հայաստանում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանական գերատեսչությունը:
Գործակալությունը գրում է, որ իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն՝ նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է և մոտ ժամանակներս դիվանագիտական ուղիների միջոցով կփոխանցվի հայկական կողմին:
Ըստ գործակալության՝ 2019թ.-ի հոկտեմբերի 22-ին ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևի կողմից ստորագրված և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հասցեագրված նոտայում ասվում է, որ տվյալ տենդերում ՕՐՍԻՍ ընկերության մասնակցության հայտը մերժվել է՝ «առանց որևէ հիմքի», իսկ ընկերությունը ներառվել է ՀՀ զինված ուժերի «ոչ բարեխիղճ մատակարարների» ցանկում:
Լրացում․ Ավելի ուշ ռուսական լրատվական գրոծակալությունը փոփոխություններ է կատարել տեքստում և բողոքի նոտայի փոխարեն նշել է, որ հայկական կողմին նամակ է ուղարկվելու։
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
22:50 16.08.2025
Դմիտրիևը պատասխանել է Թրամփի խոսքերին Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի մասինՌուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության, այլ ոչ թե պարզ հրադադարի մասին՝ հույս հայտնելով խաղաղության համար։ «Թող խաղաղություն լինի», – գրել է Դմիտրիևը X-ում՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի հայտարարությունը Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփն ավելի […] ...
22:27 16.08.2025
Այդ փաստաթղթերից 4-ը չենք տեսել․ Արամ Մանուկյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին«Հեռանկարը» հյուրընկալել է «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումներին, ստորագրված փաստաթղթերին։ Այդ փաստաթղթերը հուսադրո՞ղ են, թե մտահոգիչ, ինչպե՞ս կողմնորոշվել կարծիքների տեղատարափի մեջ։ «Վերջնական եզրակացություն անելը շատ դժվար է, քանի որ խութերն ու հարցականները ավելի շատ են, քան կոնկրետ որոշումները։ Իսկ մենք կարո՞ղ ենք ամփոփիչ վերլուծություն անել, եթե այդ փաստաթղթերից […] ...