21:18 26.10.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել ժամանակավոր զբաղվածության ապահովման պետական ծրագրեր, որոնցում ընդգրկվում են գործակալություններում գրանցված աշխատանք փնտրող քաղաքացիները:Բայց ծրագրերում եղած մի շարք դրույթներ սահմանափակում են շատ գործազուրկների նման ծրագրերից օգտվելու հնարավորությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսել է ծրագրերի չափորոշիչներում մի շարք փոփոխություններ, որոնք նախարարության պատասխանատուները ներկայացրել են Շիրակի մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների ղեկավարներին:
Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի ներկայացրած թվերով՝ մարզում կա մոտ 400 թափուր աշխատատեղ, բայց աշխատանք փնտրողների թիվը միայն Գյումրիում հասնում է 14 հազարի: Աշխատանքի առաջարկները մեծ գործազուրկների սրտով չեն, գործատուի պահանջներն են խիստ կամ աշխատավարձի չափն է փոքր։ Շատ հաճախ էլ աշխատանք փնտրողները չեն ուզում անձամբ դիմել գործատուներին, աշխատանքի տեղավորման համար փնտրում են միջնորդների: Սա ոլորտի պատասխատանուները համարում են սխալ ու կարծրացած մոտեցում , որից մարդիկ դեռ չեն կարող հրաժարվել:
«Գյումրիում ունենք շուրջ 13 767 աշխատանք փնտրող քաղաքացիներ, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մեզ մոտ, շուրջ 70 տոկոսը կանայք են։ Մեր նպատակաուղղված պետական ծրագրերն իրականացնում ենք հենց գործազուրկ կանանց համար»,- ասում է Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը։
Գործազուրկ կանանց համար եղած ծրագրերը Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենը փաստում է, որ օգնել է շատերին մասնագիտական կարողություններ ձեռք բերել և աշխատանք գտնել: Մինչ այս, մասնագիտական ուսուցման ծրագրեի շահառուներ կարող էին դառնալ միայն երիտասարդ մայրիկները, բայց դիմելիությունը հաշվի առնելով՝ նախարարությունը հաջորդ տարվանից նախատեսում է ծրագրին մասնակցելու տարիքային սահմանափակումը հանել:
«Սա այն ծրագիրն է, որ մենք տարեկան կտրվածքով 100 և ավելի տոկոս ցուցանիշ ունեցանք։ Հաշվի առնելով, որ ծրագիրը բավականին մեծ արձագանք ստացանք շահառուների շրջանում, նախատեսել ենք և՛ տարիքային շեմը հանել, և՛ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու պայմանը։ Այսինքն՝ հնարավորություն կտանք ոչ միայն երիտասարդ կանանց, այլև բոլոր նրանց, որոնք կարիք ունեն ուսուցման և աշխատաշուկա մուտք գործելու»,- պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Հաջորդ փոփոխությամբ նախատեսում են գործատուների մոտ պրակտիկա անցնելու համար վճարել ոչ միայն մասնակիցներին, նաև ուսուցանող վարպետներին: Ծրագրի արդյունավետությունը գնահատում են աշխատանքի տեղավորվածների թվով։
Հաշմանդամություն ունեցող գործազուրկներին աշխատանք առաջարկելու կամ տեղավորելու դեպքում անհրաժեշտ է նաև լուծել հարմարեցված պայմանների խնդիրը: Այսպիսի ծրագիր կենտրոնները երկար ժամանակ է՝ իրականացնում են, բայց այստեղ էլ նախատեսվում են փոփոխություններ: Պետությունը հոգում է նաև հաշմանդամներին ուղեկցող անձանց վճարման, ինչպես նաև տրանսպորտային ծախսերը:
Փոփոխությունների նախագծերը միայն քաղաքային բնակավայրերի աշխատունակ, բայց գործազուրկ անձանց չէ, որ վերաբերում են: Պետական ծրագրեր կան ներդրված նաև գյուղական համայնքներում: Բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքների համար անասնապահությամբ զբաղվելու ծրագրի շրջանակը կընդլայնվի, և այսուհետ, խոշոր եղջերավորներից բացի, շահառուներին կտրամադրվեն նաև ընտանի թռչուններ ու մանր եղջերավորներ:
Ժամանակավոր զբաղվածության պետական ծրագրերում փոփոխությունների գործածությանը զուգահեռ, վերանայումներ կլինեն նաև աշխատանքային օրենսգրքի դրույթներում: Այն արդեն ավելի գլոբալ խնդիրներ է լուծելու աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերման, ստվերի դեմ պայքարի գործընթացներում:
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...
09:45 23.07.2025
Al Hadath․ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել 125 ցմահ դատապարտյալներիԻսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը առաջարկել է ազատ արձակել Դոհայում ընթացող Գազայի շուրջ հրադադարի բանակցությունների ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա համաձայն՝ իսրայելական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1100 պաղեստինցիների՝ Գազայում պահվող պատանդների փոխանակման շրջանակներում։ Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ իր […] ...
09:39 23.07.2025
Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտաՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...
09:30 23.07.2025
Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգըԻրանի ղեկավարությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ մշակել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ»,-ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես […] ...
09:25 23.07.2025
Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրաMicrosoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»: Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել […] ...