Հայաստանում տնտեսությունը շարունակում է ունենալ լավ տրամադրություն. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+31.09 oC

Հայաստանում տնտեսությունը շարունակում է ունենալ լավ տրամադրություն. ՀՀ վարչապետ

11:31 28.10.2019

«Մենք խնդիրներ ունենք գյուղատնտեսական ցուցանիշների հետ կապված: ՀՆԱ ծավալի 4,8 տոկոսի չափով նվազում ունենք»,- խորհրդարանում 2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այստեղ խոսեց մի նրբության մասին: Նա հիշեցրեց՝ Հայաստանում կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված որոշակի խնդիր ենք ունեցել, կոնյակի սպիրտ է ներկրվել երկար տարիներ, որը տեղավորելու համար շատ դեպքերում ցույց են տրվել խաղողի մթերման ծավալների ոչ այնքան հավաստի ցուցանիշներ: Այժմ, ըստ Փաշինյանի, այդ մեխանմիզմը փակված է, խաղողի մթերման ծավալներն ավելի ճշգիտ են արտահայտվում:

«Լավ լուր ևս կա: Ունենք բուսական ծագման գյուղմթերքի արտահանման մոտ 15, կենդանական ծագման գյուղմթերքի՝ 3,3 տոկոս աճ: Ահա այսպիսին է մակրոտնտեսական շրջանակը, ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում տնտեսությունը շարունակում է ունենալ շատ լավ տրամադրություն: Վերջին տարիներին տնտեսագիտության գլոբալ թրենդն այնպիսին է, որ մարդկանց տրամադրությունը, տնտեսական վարքագիծը համարում են տնտեսագիտական հիմնական գործոն, այսինքն՝ թվերը, բանաձևերը իրենց տեղը որոշակիորեն զիջում են հանրության տրամադրությանը: Ուզում եմ ասել՝ մեր երկրում տնտեսական բավական բարձր տրամադրություն կա»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները

20:50 23.07.2025

Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հրապարակելով լուսանկարներ: ...

Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի

20:38 23.07.2025

Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը, երկաթուղային ռելսերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը» հիմնադրամից: Առաջարկվում է այդ ժամանակահատվածում երթևեկել Մասիս քաղաքի՝ Հ-12 և Հ-13 խաչմերուկից դեպի Սիս, Սիփանիկ, […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:26 23.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

20:17 23.07.2025

Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...

SHANTNEWS

20:00 23.07.2025

SHANTNEWS

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

19:57 23.07.2025

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...

BACK_TO_TOP