Անվճար հետազոտություններ փողոցում. «Էրեբունի» ԲԿ-ի ակցիան՝ ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Անվճար հետազոտություններ փողոցում. «Էրեբունի» ԲԿ-ի ակցիան՝ ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով

14:23 29.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 29-ը ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հաշվի առնելով այն փաստը, որ  կաթվածն առաջինն է հաշմանդամության և երկրորդը՝ մահացության առումով, «Էրեբունի» ԲԿ կազմակերպել է  իրազեկման ակցիա:

Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկում առավոտյան ժամը 10.00-17:00-ը, «Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմը քաղաքացիների համար կկատարի զարկերակային ճնշման չափում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում, հարցաշարի միջոցով ինսուլտի տարեկան ռիսկի գնահատում, քնային զարկերակի դուպլեքս հետազոտություն: Քաղաքացիներին  բաժանվում են իրազեկող բուկլետներ, խորհուրդներ են տրվում կաթվածի ռիսկի գործոնների, ինչպես նաև  դրանց նվազեցման մասին: Անցորդները իրազեկվում են, թե ինչ նշաններով պետք է ճանաչել ինսուլտը, և ինչ է պետք անել դրա առաջին նշանների դեպքում:

«Էրեբունի» ԲԿ-ն այս ամենը կազմակերպում է ԱԱԻ նյարդաբանության ամբիոնի, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի և «Հերացի»  համալսարանական կլինիկայի կաթվածի թիմի հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ից ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է  սուր իշեմիկ կաթվածի  պետական ծրագիրը, որով քաղաքացիներն անվճար բուժվում են պետպատվերի շրջանակում:

«Էրեբունի» ԲԿ-ում կաթվածի թիմն աշխատում է 7 օր, 24 ժամ:

Ծրագրի շրջանակում կատարվում է համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, տրոմբոլիզ և/կամ տրոմբէկտոմիա: Փետրվարի 1-ից մինչ այժմ ինսուլտի պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ է դիմել 254 քաղաքացի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաներ. էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է WineTech Innovation Summit 2025-ին

20:18 25.07.2025

Խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաներ. էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է WineTech Innovation Summit 2025-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է WineTech Innovation Summit 2025 միջազգային համաժողովին, որն անցկացվել է Sevan Startup Summit 2025-ի շրջանակում։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Միջոցառման նպատակն էր քննարկել նորարարության, կայունության և մշակութային ժառանգության փոխկապակցվածությունն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային գինու և կոնյակի ոլորտներում։ Արման Խոջոյանն իր ելույթում անդրադարձել է խաղողագործությունից մինչև […] ...

SHANTNEWS

20:00 25.07.2025

SHANTNEWS

Հայ ֆուտբոլիստները եվրոգավաթային մրցաշարերում

19:54 25.07.2025

Հայ ֆուտբոլիստները եվրոգավաթային մրցաշարերում

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» մրցակցի դաշտում 2-2 հաշիվն է գրանցել չեխական «Բանիկի» հետ։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։ Տիրասպոլի «Շերիֆն» էլ տանը 1-3 հաշվով պարտվել է նիդերլանդական «Ուտրեխտին»։ Մոլդովական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, […] ...

Օշականցի երիտասարդի դանակահարությունը Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են

19:32 25.07.2025

Օշականցի երիտասարդի դանակահարությունը Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության […] ...

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները

19:16 25.07.2025

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները

Վրաստանի Կրծանիսի ռազմաբազայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունների բացման արարողությունը: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 6-ը, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Agile Spirit 2025 զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանի երկու երկրում՝ Վրաստանում և Թուրքիայում, ինչը «նպաստում է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»: Թուրքիայում զորավարժությունները սկսվել են հուլիսի 21-ին: Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, […] ...

Մրգավետ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրացանը

19:07 25.07.2025

Մրգավետ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրացանը

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 23-ին Մրգավետ գյուղի 40-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում […] ...

BACK_TO_TOP