Գաղտնի փաստաթուղթն իրավունք չունեմ մեկնաբանել. Կոտայքի մարզպետը՝ պարգևավճարների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Գաղտնի փաստաթուղթն իրավունք չունեմ մեկնաբանել. Կոտայքի մարզպետը՝ պարգևավճարների մասին

17:07 29.10.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարզպետների ու նախարարների ստացած պարգևավճարներին:

«Որևէ գաղտնի փաստաթուղթ ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանել»,- ասաց նա:

Մարզպետին հիշեցրին՝ նախարարների ու փոխնախարարների ստացած հավելավճարների չափի մասին տեղեկություն եղավ, մարզպետների մասին՝ ոչ:

«Մարզպետների մասին անդրադարձ կա վարչապետի խոսնակի պարզաբանման մեջ, խնդրում եմ՝ ծանոթանաք դրան: Գաղտնի որևէ գործընթացի հետ կապված ես իրավասու չեմ մեկնաբանություն տալու: Մենք մեր եկամուտները հայտարարագրում ենք, հայտարարագրելու ենք»,- նշեց մարզպետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին տեխնիկական խորհրդակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին

16:47 25.07.2025

Գրոսի. Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին տեխնիկական խորհրդակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին

Իրանը ազդանշան է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչներին, որ պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեխնիկական մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Սինգապուրում ելույթ ունենալով՝ նա, ի թիվս այլ բաների, ասել է, որ Իրանը պետք է «ապահովի թափանցիկություն» իր միջուկային օբյեկտների և դրանց հետ կապված գործունեության […] ...

2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում

16:43 25.07.2025

2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում

Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 17-25-ը, […] ...

ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

16:36 25.07.2025

ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

Հուլիսի 25-ին, ժամը 14:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել եզրաքարին և կողաշրջվել։ Մինչ փրկարարների […] ...

Հաղթանակ և ոչ-ոքի․ հայկական թիմերը ԿԼ-ում

16:23 25.07.2025

Հաղթանակ և ոչ-ոքի․ հայկական թիմերը ԿԼ-ում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթեցլ է հունգարական «Դյորին»։ Եղիշե Մելիքյանի թիմից աչքի են ընկել Մարիուս Նուբիսին ու Դանիլ Կուլիկովը։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։ ...

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել. ԱՄՆ-ն և Իսրայելը հետ են կանչում բանակցողներին

16:11 25.07.2025

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել. ԱՄՆ-ն և Իսրայելը հետ են կանչում բանակցողներին

Գազայում հրադադարի բանակցությունները փակուղի են մտել: ԱՄՆ-ն և Իսրայելը իրենց բանակցային խմբերը դուրս են բերել Կատարից, հաղորդում է Bloomberg-ը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարի իր բանակցողները Կատարից կվերադառնան Իսրայել՝ հետագա խորհրդակցությունների համար: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ Միացյալ Նահանգները նույնն է անում: «Չնայած միջնորդները հսկայական ջանքեր են […] ...

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում

16:00 25.07.2025

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում

Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր. ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, օժանդակել հրշեջ-փրկարարական խմբերի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, կատարելագործել հրշեջ-փրկարարների հմտությունները՝ […] ...

BACK_TO_TOP