19:59 30.10.2019
Ինչ տրանսպորտային միջոցներով ու ինչ որակի ուղևորափոխադրումներ են իրականացնում Շիրակի մարզում գործող ընկերությունները։ Այս մասին այսօր խոսել են ընկերությունների ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները: Տրանսպորտային միջոցի և վարորդի ընտրությունը՝ սրանք են ուղևորափոխադրումների լավ ծառայություն ապահովող գործոնները: Իսկ հմուտ վարորդներին, նախ և առաջ, անվտանգ երթևեկության կանոնները պահպանելու պահանջ է ներկայացվում:
Շիրակի մարզում գործող տասից ավելի ընկերություններ են մասնակցել քննարկում-դասընթացին, որի ընթացքում նրանց է ներկայացվել ուղևորափոխադրումների կազմակերպման միջազգային փորձը:
Ուղևորափոխադրող ընկերությունների ու ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչները հաճախ չէ, որ միասին մեկ տեղում են հավաքվում, թեև նրանց գործառույթները կապակցված են: Այս շղթայում կարևոր են ճանապարհները, որոնցով երթևեկում են տրանսպորտային միջոցները, և թե ով է ղեկին: Միջազգային փորձագետների ու տեղի տրանսպորտային հանգույցների ներկայացուցիչների քննարկումը առաջինն առնչվում էր վարորդների ընտրությանը: Ընկերությունները վարորդի ընտրության հարցում երկար պետք է մտածեն, նախ պետք է հաշվի առնեն նրա փորձառությունը։
«Վարորդի թույլ տված յուրաքանչյուր սխալ՝ նաև ընկերության սխալն է, ու առաջին հերթին հարվածում է նրա հեղինակությանը»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Անգլիայի արևելյան գործընկերության դաշինքի ղեկավար Դմիտրի Սամբուկը։
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ու, ըստ այդմ պատահարների թվի աճ կա հանրապետությունում: Սա փաստում է ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ կազմակերպության ղեկավարը։ Պողոս Շահինյանը նշում է, որ հիմնականում խախտումներն ու պատահարներն ավելի շատ վարորդների, քան վատ ճանապարհների մեղքով են: Վարորդները հմուտ չեն, տրանսպորտային միջոցներն էլ հին ու մաշված: Սա մարզում ուղևորափոխադրումների մեկ այլ լուրջ խնդիր է: Վարորդները երբեմն ճանապարհի կեսին են մնում: Թույլատրվում է շահագործել մինչև 15 տարեկան տրանսպորտային միջոցները, բայց մարզի միջհամայնքային ուղղությունները շատ ավելի հին ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ են սպասարկում:
Մեքենաների շահագործման ժամկետները լրացել են, բայց գիծը սպասարկող ընկերությունները հնարավորություն չունեն դրանք նորացնելու: Միջազգային փորձագետներն էլ օրինակներ են բերում եվրոպական երկրներից, որտեղ ժամկետանց մեքենաները խոտանում են: Սա հայաստանյան իրականությունից դեռ շատ հեռու է:
Փորձագետների կատարած ուսումնասիրություններում երկրորդ կարևոր բաղադրիչն էլ վերաբերում էր տրանսպորտային պատահարների ժամանակ պատասխանատվության բեռի բաշխմանը: Վարորդներին ու ուղևորափոխադրող ընկերությունների ղեկավարներին բացատրեցին՝ եթե վարորդը խախտել է երթևեկության կանոնները, պատասխանատվության մեծ բաժինը ընկերությունն է կրելու:
19:46 14.07.2025
Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...
19:39 14.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
19:30 14.07.2025
Հայաստանում է Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունըՀուլիսի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակությանը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Դոբրովոդսկուն Հայաստան այցի համար։ Նա ներկայացրել է […] ...
19:20 14.07.2025
ՆԳՆ ՓԾ մարզային ստորաբաժանումների պարամեդիկները վերապատրաստվել են առաջին օգնության տրամադրման հմտություններումՀուլիսի 7-11-ը ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների պարամեդիկները վերապատրաստվել են «Առաջին բուժօգնություն» թեմայով դասընթացի շրջանակներում: ՓԾ բժշկական ապահովման վարչության կողմից անցկացված մասնագիտական դասընթացն ընդգրկում էր առաջին բուժօգնության կարևորագույն բաղադրիչները: Դասընթացը նպատակ ուներ զարգացնել մասնակիցների հմտություններն արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքելու համար՝ ապահովելով առաջնային […] ...
19:10 14.07.2025
Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար. Գևորգ ՊապոյանՀունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար։ Եվս 117 բեռնատար այս պահին գտնվում է դեպի ՌԴ ճանապարհին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: ...
19:00 14.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն: Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը, երկու կողմերը, ի թիվս այլ հարցերի, […] ...