Ավելացել է Թբիլիսիում ավտոմեքենայի սխալ կայանման համար նախատեսված տուգանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC

Ավելացել է Թբիլիսիում ավտոմեքենայի սխալ կայանման համար նախատեսված տուգանքը

21:55 30.10.2019

Այսօր Թբիլիսիում կայանելն անվճար չէ: Քաղաքում կայանման համար շաբաթական վճարը 4 լարի է (մոտ 1,5 դոլար), վեց ամիսը ՝ 25 լարի (մոտ 9 դոլար), մեկ տարին ՝ 50 լարի (մոտ 18 դոլար):

Այսուհետ վրացական մայրաքաղաքում կայանման կանոնները խախտող վարորդները ստիպված կլինեն վճարել հինգ անգամ ավելի: Թբիլիսիում կայանատեղիների կանոնների խախտման համար տուգանքն  10 լարիից (գրեթե 3․4 դոլարից) աճել է մինչև 50 լարի (մոտ 17 դոլար): Այդ մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նրա հայտարարությամբ՝ օրենքն ուժի մեջ կմտնի քաղաքային ավտոբուսների նորացումից հետո:

Փոխվել է նաև տուգաննքեր վճարելու կարգը: Մինչ այդ, օրինախախտին փոստով էր ուղարկվում օրենքի խախտման արձանագրւոթյունը, այսուհետ այն կարող են տեսնել հատուկ ինտերնետային էջում ՝ www.tp.ge։

«Այն դեպքում, երբ տուգանքի նշանակման պահից 10 օրվա ընթացքում տուգանված անձը կվճարի տուգանք, նա կստանա 20% զեղչ, և  ստիպված չի լինի ամբողջությամբ վճարել տուգանքը: Ավելին՝ բոլոր տուգանված անձինք իրենց բջջային հեռախոսների վրա կստանան ծանուցում SMS հաղորդագրության տեսքով», – ասել է քաղաքապետը:

Կալաձեն նաև նշել է ժամային տարածքի կայանատեղիի ներդրման կարևորությունը: Նոր կանոնը կիրառվել է Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում ՝ փորձնական ռեժիմով, օգոստոսի 1-ից:

«Տեղացիների և հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկանգառն անվճար է, նրանք պետք է գրանցեն իրենց սեփական մեքենաները համապատասխան ինտերնետային կայքում: Եթե հյուրը գալիս է այլ թաղամաս, ապա նրա համար 15 րոպեն անվճար է, այնուհետև միանում է վճարման ռեժիմը ՝ ելնելով գոտուց»,- նշել է քաղաքապետը:

Անվճար ավտոկանգառի իրավունք ստանալու համար տեղի բնակիչները ստիպված կլինեն գրանցվել առցանց` zon-parking.tbilisi.gov.ge կայքում կամ  տեղեկատվական կենտրոններում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

19:54 14.07.2025

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

19:50 14.07.2025

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

19:46 14.07.2025

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:39 14.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հայաստանում է Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը

19:30 14.07.2025

Հայաստանում է Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը

Հուլիսի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակությանը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Դոբրովոդսկուն Հայաստան այցի համար։ Նա ներկայացրել է […] ...

BACK_TO_TOP