18:54 30.10.2019
Ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ է հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը.
«57 համարի մարշրուտկա (ավտոն համարներով նկարի մեջինն ա), ծխող վարորդ, ես․
-Որ խնդրեմ, կհանգցնե՞ք սիգարետը։
-Հիմա չէ։
-Բա ե՞րբ։
․․․ֆռռում ա, նողկանքով ու ատելությամբ նայում ա ինձ, բան չի ասում։– Տեղյա՞կ եք, որ հանրային տրանսպորտում ծխելն արգելված ա։
-Ո՞ւմ ա արգելված։
-Բոլորին։
-Ինձ ոչ մեկ չի կարա բան արգելի, ես ինչ կուզեմ կանեմ։
-Ախր հանգիստ խնդրեցի, չէ՞, ինչի՞ եք բարդացնում ամեն ինչ ու խնդիրներ ստեղծում։
-Ո՞ւմ համար։
-Ձեր։
-Տո դու ո՞վ ես, ի՞նչ կարաս անես, հըլը իջի մեքենայից։-Չեմ իջնում, Դուք չեք կարա ինձ իջացնեք, ու զանգելու եմ համապատասխան բաժին, բողոքեմ, որ ծխում եք։
Ու ըստեղ, ուշադրություն, խառնվում են մի խումբ կանայք, որոնց ամբողջ կյանքում երևի ասել են, որ իրենք ոչնչություն են, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, մենակ տղամարդու կցորդ են, որևէ իրավունք չունեն ու պիտի տղամարդուն մենակ ծառայեն, էն տեսակն ա, որ մոլախոտի նման օգուտ չի տալիս, մյուսների աճին էլ փորձում ա խանգարել։
– Հա, լավ, ինչ մի պատմություն ես սարքել, թող մի հատ էլ ծխի, քեզ ինչ։ Գործ տվող եք սաղդ։ Մարդն ամբողջ օրը էս քանդած ավտոն ա քշում։
Ես․
– Դե, եկեք պահանջենք, որ նորմալ ավտոբուսներ բերեն, նորմալ պայմաններ ապահովեն։
Չեն ընկալում, իրանց են ճղում, նույն էն վիդեոյի նման, էլ գործ տվող, էլ անամոթ, ինչ ասես՝ չասացին, մեկն էլ երկու անգամ սպառնաց հեռախոսը տալ գլխիս։ Անգամ ասում ա․
-Վայ, էս վարորդից շատ ներվայնացա, մարդուն չեն էլ թողնում ծխի մի հատ։Ու ինչ մարդու իրավունք, ինչ մաքուր օդ, ինչ անվտանգություն, ինչ օրենք, մարդիկ սուտի «պանյատներով» են առաջնորդվում ու քեզ էլ փորձում պարտադրել։ Ու սրանց խոսալուց էս վարորդն ավելի ա ոգևորվում։ Ովքեր էլ, հնարավոր է` իմ հետ համամիտ էին, իհարկե, ձայն չհանեցին։ Հենց մարշրուտկայի մեջից զանգել եմ «Երևանտրանս», բողոքս գրանցել են։ Որ տեսավ զանգում եմ, թե՝ բա, ես էլ կասեմ, որ չեմ ծխել, սիգարետն էլ գցել էր, կնիկներն էլ ասացին, որ կհաստատեն, որ չի ծխել, ու ես շառ եմ անում։
Իջնելուց էլ 50 դրամ տվեցի, ասացի՝ էս ա ձեր ծառայության գինը։
էս վիճակը լուծում կստանա՞ մի օր, ինչքա՞ն կարելի ա հանդուրժել, ինչի՞ պետական կառույցները չեն կատարում իրենց գործառույթները, ինչի՞ քաղաքացիներն ամեն անգամ պիտի անցնեն էս ամեն ինչի միջով։P. S. Ու սենց դեպքերը մենակ իմ հետ չեն լինում, ուղղակի ես օրական 4-ից ավելի անգամ տրանսպորտ եմ նստում ու միշտ խնդրում եմ հանգցնել սիգարետը, 90%-ը հանգիստ հանգցնում ա, բայց հանդիպում են նաև սենցները, քանի որ տրանսպորտում ծխելը համատարած երևույթ ա ու սրանց նմաններն էլ քիչ չեն ղեկին, ու ժամանակ առ ժամանակ հանդիպում են նման ոչ ադեկվատները, որոնց էդքան մարդկային կյանքեր են վստահված»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին նման միջադեպ էր գրանցվել 46 համարի միկրոավտոբուսում: Տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է Անի Խաչատրյանը միկրոավտոբուսի վարորդից պահանջում հանգցնել ծխախոտը, սակայն վերջինս կոշտ է արձագանքում, չի հանգցնում ու ուղևորից պահանջում է լքել իր մեքենան։ Վարորդին աջակցում են նաև մյուս ուղևորները։ Ի վերջո, վարորդը իջնում է մեքենայից ու հայտարարում է, որ մեքենան փչացել է, էլ չի վարում։
Այս միջադեպից հետո Երևանի քաղաքապետարանից հայտարարեցին, որ վարորդն ազատվել է աշխատանքից: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ տրանսպորտի վարչություն է հրավիրվել այդ երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը, ու համատեղ որոշում է ընդունվել՝ հեռացնել կարգազանց վարորդին։
Տրանսպորտի վարչությունում երթուղին սպասարկող ընկերությանը առհասարակ հորդորել են ավելի ինտենսիվ աշխատանք տանել վարորդների հետ։
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...
19:50 14.07.2025
ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակՀայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...
19:46 14.07.2025
Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...
19:39 14.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...