Էական արդյունքներ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.09 oC

Էական արդյունքներ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում

18:34 30.10.2019

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, այդ բնույթի հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքների վիճակը:

Միտումների համեմատական վերլուծությունը փաստում է, որ նշված ժամանակահատվածում աճել է ինչպես ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ հարուցված, այնպես էլ դատարան ուղարկված քրեական գործերի թիվը: Միայն 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո հարուցվել է ապօրինի ծառահատումների դեպքերով 107 քրեական գործ, որոնցից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ: Ընդ որում՝ ամբողջ 2018թ. ընթացքում այս հանցակազմով հարուցվել է թվով 109 քրեական գործ, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան այս տարվա 9 ամիսներին: Իսկ դատարան ուղարկված գործերը մոտ 24 տոկոսով գերազանցում են ամբողջ 2018թ. արդյունքը (17 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ): Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով արդեն իսկ ավարտվել է 19 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ:

Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող քրեական գործերի քանակական աճի հիմնական պատճառը ոչ թե ապօրինի անտառահատման դեպքերի ավելացումն է, այլ նման դեպքերի հաշվառման, բացահայտման աշխատանքների արդյունավետության էական բարձրացումը: Դրան նպաստել են ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այս ոլորտում քրեական քաղաքականության էական խստացումը, ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման, հատումների և փայտանյութի տեղափոխման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների հստակեցումն ու կատարելագործումը, ապօրինի ծառահատման դեպքերում վնասի հաշվարկման նոր սկզբունքների կիրառումը, ինչպես նաև այս ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների կողմից սկսված և հետևողականորեն իրականացնող համալիր պայքարը:

Մասնավորապես, նշված ժամանակաշրջանում ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո բազմաթիվ՝ թվով 18 քրեական գործեր հարուցվել և քննվել են ապօրինի ծառահատումների և պաշտոնական հանցագործությունների հատկանիշների զուգակցմամբ: Մասնավորապես դրանցից 14-ը հարուցվել է ապօրինի ծառահատման և պաշտոնեական անփութության, 3-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 1-ը՝ կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Նշված քրեական գործերով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն թույլ տալու համար, որոնցից 4 քրեական գործ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի մեկ պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալու) 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Ապօրինի ծառահատումների գործընթացում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, հատկապես կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատարան ուղարկված քրեական գործերով դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն: Որպես կանոն, գործերի և ամբաստանյալների հետ կապված առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

Շարունակում են միջոցներ են ձեռնարկվել նաև բնապահպանական հանցագործություններով պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում միայն դատարան ուղարկված քրեական գործերով բնությանը պատճառված մոտ 17 մլն ՀՀ դրամից արդեն իսկ մինչդատական վարույթի փուլում վերականգնվել է 6.7 մլն ՀՀ դրամ գումարը: Իսկ չվերականգնված գումարի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական և անշարժ գույքի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP