Սիրիայի հյուսիսում բախումները շարունակվում են. բնակիչները հեռանում են տներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+26.09 oC

Սիրիայի հյուսիսում բախումները շարունակվում են. բնակիչները հեռանում են տներից

10:36 31.10.2019

Սիրիայի հյուսիս-արևելքում բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերի, քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների և Սիրիայի կառավարական ուժերի միջև:

Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի Թալ Թամր քաղաքի բնակիչները սկսել են փախչել տներից: Բնակիչների խոսքով` բախումները բնակավայրին շատ մոտ են եղել, հարվածները հասել են դպրոցի շենքին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ ռուս-թուրքական համատեղ պարեկությունը կսկսվի նոյեմբերի 1-ին, սակայն հավելել էր, որ Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունները, եթե քրդական ուժերը Թուրքիայի սահմանից 30կմ չհեռանան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը անվանել է ԵՄ-ի համար ամոթ

09:22 28.07.2025

Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը անվանել է ԵՄ-ի համար ամոթ

Ֆրանսիացի սոցիալիստ առաջնորդները ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված առևտրային համաձայնագիրը անվանել են ամոթ և ԵՄ անդամ պետությունների համար վասալացման ճանապարհ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լաեյենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները այժմ ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն նաև պարտավորվել է ԱՄՆ-ից […] ...

Կիպրոսի նախագահը ներողություն է խնդրել կառավարության անհաջողությունների համար՝ խոշորագույն հրդեհի դեմ պայքարում

09:16 28.07.2025

Կիպրոսի նախագահը ներողություն է խնդրել կառավարության անհաջողությունների համար՝ խոշորագույն հրդեհի դեմ պայքարում

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը խոստովանել է, որ իր կառավարությունը չի կարողացել պատշաճ կերպով հաղթահարել երկրի պատմության մեջ ամենամեծ բնական հրդեհը։ Նա այս հայտարարությունն արել է ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում, որում ներողություն է խնդրել բնակչությունից հրդեհի դեմ պայքարում իշխանությունների թույլ տված թերությունների համար։ «Մենք պետք է բացահայտենք բոլոր բացթողումներն ու թերությունները և ընդունենք, որ նման […] ...

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

09:11 28.07.2025

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:05 28.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԿԺԴՀ-ն մտադիր չէ բանակցություններ վարել Կորեայի Հանրապետության հետ նույնիսկ նոր առաջնորդի օրոք

09:00 28.07.2025

ԿԺԴՀ-ն մտադիր չէ բանակցություններ վարել Կորեայի Հանրապետության հետ նույնիսկ նոր առաջնորդի օրոք

ԿԺԴՀ-ն չի մտադիրվում բանակցություններ վարել Կորեայի Հանրապետության (ԿՀ) հետ, չնայած նոր նախագահ Լի Չժե Մյոնի արտաքուստ հաշտեցնող քայլերին, քանի որ Սեուլի քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ չի տեսնում։ Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որը տարածել է […] ...

Իսրայելը սպառնացել է հարձակվել Իրանի վրա, եթե Թեհրանը շարունակի ճնշումը

08:50 28.07.2025

Իսրայելը սպառնացել է հարձակվել Իրանի վրա, եթե Թեհրանը շարունակի ճնշումը

Իսրայելը կվերսկսի Իրանի վրա հարվածները՝ ավելի մեծ ուժով և կարող է թիրախավորել գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, եթե Թեհրանը շարունակի սպառնալիքներ հնչեցնել, զգուշացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Խամենեիի ուղերձը հստակ է. եթե Իսրայելի նկատմամբ սպառնալիքները շարունակվեն, մեր երկար ձեռքը կրկին կհասնի Թեհրան՝ ավելի մեծ ուժով», – գրել է Կացը X-ում՝ Ռամոնի ռազմաօդային բազա […] ...

BACK_TO_TOP