11:45 04.12.2017
Սովորաբար Հայաստանում ջեռուցման սեզոնին զուգահեռ ավելանում է նաև հրդեհների թիվը, ուստի մասնագետները դարձյալ հիշեցրել են, որ անհրաժեշտ է բնակարանը ջեռուցել անվտանգության կանոնները պահպանելով: ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նաև որոշակի վիչակագրություն է ներկայացրել:
«Ըստ վիճակագրության՝ այս տարի նախորդ տարվա համեմատ մենք բավականին նավազում ունենք հրդեհների, եթե 2016 թվականին ընթացքում ունեցել ենք շուրջ 102 հրդեհ, ապա այս տարի, իհարկե 10 ամիսների ընթացում, ունեցել ենք ընդամենը 53-ը: Զոհերի և վնասված ստացած անձանց թվերը նույնպես վերջին տարիներին նվազում են: Եթե անցյալ տարի ունեցել ենք 4 զոհ և 4 վնասվածք ստացած մարդիկ, ապա այս տարի, բարեբախտաբար, ունեցել ենք մեկ զոհ և 5 վնասվածք ստացած անձ»:
Լրագորղները հետաքրքրվել են ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի, թե որն է, այսպես ասած, ամենավտանգավոր վառելիքը: Սերգեյ Հայրապետյանն ասել է, որ դեպքերի մեծ մասը լինում է գազի պատճառով: Ի դեպ Հայաստանում գազի կանոններին սխալ շահագործմամբ պայմանավորված դեպքերի թիվն, ի տարբերություն ընդհանուր վիճակագրության, ավելացրել է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանի փոխանցած տվյալների համաձայն: Եթե անցյալ տարի, ողջ տարվա կտրվածքով, դեպքերը 47 է գրանցվել, ապա այս այդ տարվա 10-ն ամիսների ընթացում արդեն 51 են:
«132 մարդ է տուժելը, 7 մահացել», – ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը:
Ըստ Գրիգորյանի՝ «Գազպրոմ Արմենիա» -ն ավելի 686 հազար բաժանորդ ունի, որից 40-ից 50 հազարը «Փակ դուռ» որակումն են ստացել: Խոսքն այն բաժանորդների մասին է, որոնց դեպքում ռիսը շատ բարեր է: Ընկերության փականագործներն այդ տներ մտնելու և իրավիճակը ստուգելու հնարավորություն չեն ունենում:
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...