ՀՀ ԱՆ նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և բուժհաստատության տնօրենի կողմից այդ կաշառքը տալու դեպքերի առթիվ քրգործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

ՀՀ ԱՆ նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և բուժհաստատության տնօրենի կողմից այդ կաշառքը տալու դեպքերի առթիվ քրգործն ուղարկվել է դատարան

13:15 04.11.2019

ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրենի կողմից նրան առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ 2019թ. մարտի 30-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Ա. Դ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Մասնավորապես, Ա. Դ.-ն, 2019թ. հունվարից մինչև նույն թվականի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում ընդունել է ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրեն Ռ. Ա.-ի առաջարկը՝ նյութական առավելություն ստանալու դիմաց, վերջինիս օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր համակարգման բնագավառում որոշակի գործողություններ կատարելուն: Այսինքն՝ նպաստել ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող` նշված կազմակերպության 2019թ. պետական ֆինանսավորումը 2018թ. բյուջեի համեմատ հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019թ. ընթացքում ֆինանսավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարների չափը չնվազեցնելուն, աշխատավարձային ու բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերների շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:

Ի կատարումն նշված պայմանավորվածության` Ա. Դ.-ն, Ռ. Ա.-ի օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է նաև վերջինիս ղեկավարած կազմակերպության 2019թ. ֆինանսավորումը հնարավորինս քիչ կրճատելուն և միջոցներ է ձեռնարկել նշված կազմակերպության աշխատավարձային ու բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերների շրջանակներում փոփոխելու և վերաբաշխելու ուղղությամբ: 2019թ. մարտի 30-ին Ա. Դ.-ն իր աշխատասենյակում Ռ. Ա.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը` 3.000 ԱՄՆ դոլար:

Վերը շարադրվածի համար Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Ռ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, և քրեական գործի հետ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP