Գյումրին ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Գյումրին ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին

19:55 06.11.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստն այսօր անցկացվել է Գյումրիում` պատմական Սև բերդ ամրոցում:

Հանձնաժողովի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի խորհրդարանների պատգամավորներ, Եվրասիական տնտեսական միության անդամներ, 2 երկրների դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ: Միջպետական հանձնաժողովի քննարկման հիմնական թեման եղել է 2 երկրների օրենսդրական ակտերի համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական միության գործառույթներին: Հայկական կողմը ներկայացրել է նաև այն խնդիրները, որոնք խոչընդոտում են միության անդամ երկրների հետ Հայաստանի լիարժեք համագործակցությանը:

2 երկրների օրենսդիր կառույցների միջև համագործակցությունը նոր չէ, նոր է այն, որ հանձնաժողովի նիստերն ամեն անգամ Ռուսաստանի կամ Հայաստանի տարբեր քաղաքներում են անցկացվում: Այս անգամ ընտրվել էր Գյումրին, Սև բերդ ամրոցը, որը ռուսական կայսրության տարիներին պաշտպանական կառույց է ծառայել: Բայց այսօր քննարկումները ռազմական գործին չէին վերաբերում: Օրակարգում տնտեսական, մշակութային ու կրթական համագործակցության հարցերն էին: Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ 2 երկրների միջև միջպետական հարաբերությունները բարձր քաղաքական մակարդակի վրա են: Ըստ նրա՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և հումանիտար զարգացման համար:

Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Յուրի Վորոբյովն էլ նշել է, որ այս տարի նշվում է Եվրասիական տնտեսական միության նախագծի 25-ամյակը և միության երկրների միջև փոխգործակցության պայմանագրի ստորագրման 5-ամյակը: Եվրասիական միության հիմնումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են: Հիմա հանձնաժողովը կարևոր խնդիր է համարում ԵԱՏՄ պետությունների օրենսդրական ակտերը միության օրենքներին համապատասխանեցնելը:

ԱԺ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանի խոսքերով` 2018 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ծավալները հասել են մոտ 2 մլրդ դոլարի, վերջին 4 տարում երեքուկես անգամ աճ է գրանցվել: Իսկ Ռուսաստանի Դաշնությունից 2018 թվականին Հայաստան է եկել 492.000 զբոսաշրջիկ, որը 17 տոկոսով ավելին է 2017 թվականի համեմատ:

Վիճակագրությունը հուսադրող է, բայց դեռևս գոհացնող չէ: Հայկական կողմը ներկայացրեց այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի լիարժեք համագործակցությանը: ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն առանձնացրել է տարբեր ոլորտներում գործող 71 արգելքներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի լիարժեք համագործակցությանը Եվրասիական միությանը: Դրանք վերաբերում են ոչ միայն առևտրաշրջանառությանը:

Ըստ պատգամավորի՝ միության երկրներում ընդհանուր պետք է լինի կենսաթոշակային համակարգը: Կենսաթոշակային ապահովման խնդիրը Եվրամիության երկրների պետությունների բնակիչների համար, ըստ նրա, շատ կարևոր է: Այդ երկրներում կենսաթոշակային համակարգերը տարբեր են: Այն պետք է դարձնել միացյալ: Հայաստանի այն բնակիչները, ովքեր աշխատել են Եվրասիական միության անդամ երկրներում, իրենց թոշակի մի մասը կորցնում են:

Կենսաթոշակային ընդհանուր համակարգ ունենալուն Հայաստանի կառավարությունը պատրաստ է: Մինչև տարեվերջ գործադիրը կհաստատի համապատասխան համաձայնագիրը: Հանձնաժողովի անդամները կարևորում են նաև միացյալ էներգետիկ շուկայի ստեղծումը, ինչը թույլ կտա նաև գազի և էլեկտրաէներգիայի միացյալ սակագին սահմանել: Հանրապետության համար մեծ նշանակություն ունի միացյալ էներգետիկ շուկայի ստեղծումը, քանի որ ժողովրդի համար շատ կարևոր է, որ միասնական լինի գազի սակագինը, այնինչ Հայաստանում, ըստ պատգամավորի, գազի գինը ձևավորվում է 2 գործոններով. մեկը Վրաստանի սահմանին, որտեղ 1000 խորանարդ մետրը 165 դոլար է: 2-րդը՝ օպերատորի միջոցով, որը 2013 թվականից հանդիսանում է Ռուսաստանի «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը:

Միջպետական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Յուրի Վորոբյովի խոսքերով` միացյալ շուկա ստեղծելու համար պետք է օրենքներ ընդունել, վերացնել գործող արգելքները, որոնք մի քանի տասնյակ են: Ու որպեսզի այդ արգելքներն ամբողջությամբ վերացվեն, պատգամավորները պետք է շատ աշխատեն:

Հայաստան-Եվրասիական միություն միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսի անցակետով, որտեղ խցանումները հաճախակի են, ինչից էլ սեզոնին տուժում են բեռնափոխադրումները: Նիստի ընթացքում առաջարկ հնչեց Լարսում նոր անցակետ կառուցելու մասին: Այսօրվա նիստին բարձրացված բոլոր հարցերը, ռուսական կողմի համանախագահի խոսքերով, քննարկելու և դրանց եզրակացություն են տալու մինչև 2025 թվականը: Իսկ վերջում որոշում կայացվեց, որ հանձնաժողովի հաջորդ՝ 33-րդ նիստը կանցկացվի 2020 թվականի հունիսին՝ ՌԴ-ում՝ Կրասնոյարսկ քաղաքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

11:42 28.07.2025

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

11:26 28.07.2025

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

10:59 28.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

10:49 28.07.2025

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP