Պետական պարտքը կնվազի, կհասնի ՀՆԱ 50%-ից ցածր մակարդակի․ Ջանջուղազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+9.09 oC

Պետական պարտքը կնվազի, կհասնի ՀՆԱ 50%-ից ցածր մակարդակի․ Ջանջուղազյան

15:05 13.11.2019

Ազգային ժողովում բյուջեի նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց բյուջետային հատկացումների մեծ խմբերը և դրանց ուղղվող գումարները՝ ՀՆԱ-ի համեմատությամբ։

Ըստ այդմ՝ կապիտալ ծախսերը ընթացիկ տարվա 2․8 տոկոսի փոխարեն 2020 թվականին կհասնեն 5 տոկոսի։ Առողջապահության ոլորտի հատկացումները կավելանան 22 տոկոսով, կրթության և սոցիալական ծախսերը՝ 11 տոկոսով։

Այս պայմաններում, ըստ Ջանջուղազյանի, այնուամենայնիվ սպասվում է պետական պարտքի բեռի նվազում։ Այն, ըստ նախարարի, կհասնի համախառն ներքին արդյունքի 50 տոկոսից էլ ցածր մակարդակի, ընդ որում՝ այդ մակարդակին կարող է հասնել նույնիսկ մինչև այս տարվա ավարտը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և աջակցել Ռուսաստանին

23:14 16.05.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և աջակցել Ռուսաստանին

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և միևնույն ժամանակ աջակցել Ռուսաստանին՝ հագեցնելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրը։ «Չինաստանը սպառնում է ոչ միայն ուկրաինական, այլև եվրոպական անվտանգությանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը:   ...

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...

Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

22:31 16.05.2024

Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստ է սերտ կապեր պահպանել նրա հետ՝ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև կայուն հարաբերություններ զարգացնելու համար։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ «Ես պատրաստ եմ շարունակել սերտ շփումները նախագահ Պուտինի հետ, համատեղ որոշել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման ուղղությունը, առաջնորդել Չինաստան-Ռուսաստան […] ...

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

22:05 16.05.2024

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից։ ...

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում

16:00 16.05.2024

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում

Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թ.-ից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23,000,000 եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր […] ...

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

15:48 16.05.2024

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է […] ...

BACK_TO_TOP