Հայաստանում արտադրված գյուղմթերքի արտահանման որևէ խնդիր չունենք և չենք ունենալու․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.81 oC

Հայաստանում արտադրված գյուղմթերքի արտահանման որևէ խնդիր չունենք և չենք ունենալու․ Փաշինյան

13:09 14.11.2019

Մարդկանց պետք է իրազեկել, որ կան գյուղատնտեսությամբ զբաղվողների համար հատուկ ծրագրեր, որոնց համար պետությունը վճարում է ծախսերի մինչև 54 տոկոսը։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով՝ դա հատկապես կարևոր է, երբ Հայաստանը գյուղատնտեսական արտադրանք արտահանելու հսկայական շուկա ունի։

«Մենք էդ ոլորտում պրոբլեմներ չունենք։ Ուզում եմ ընդգծել՝ Հայաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործում մենք պրոբլեմ չունենք և չենք ունենալու։ Կրկնում եմ՝ Հայաստանում արտադրվածի մասին է խոսքը»,- ասաց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 17.05.2025

SHANTNEWS

Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

14:53 17.05.2025

Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներ

14:45 17.05.2025

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից  ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

14:40 17.05.2025

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։ «Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին […] ...

Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

14:30 17.05.2025

Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ. «Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հանձնառությունը և ակնկալում է խորացնել համագործակցությունը Նորվեգիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով: Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: ...

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները շենքից տարհանել են 15 բնակչի

14:20 17.05.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները շենքից տարհանել են 15 բնակչի

Մայիսի 17-ին՝ ժամը 09:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների […] ...

BACK_TO_TOP