Մենք ցանկանում ենք ստեղծել ապաքաղաքական կառույց. Վազգեն Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Մենք ցանկանում ենք ստեղծել ապաքաղաքական կառույց. Վազգեն Մանուկյան

12:54 15.11.2019

«Վերնատուն» ակումբում այսօր հանդիպում են մի շարք քաղաքական գործիչներ: Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց՝ կոռուպցիայի դեմ ասֆալտին փռելով չեն պայքարում: Նա նշեց՝ 5-6 հոգու դեպքում կարելի էր գիծ դնել: Մանուկյանի գնահատմամբ՝ պետությունը ժողովրդին վերադարձած չէ, հիմա միանձնյա է, մեկ մարդ է որոշում:

«Դա՞ էինք ուզում, շատ ձայն ստանալը չի նշանակում ժողովրդի ձայնից խոսել: Խոսում է, թե ինչպիսի պետություն է մեզ պետք: Ժողովրդի բնական ցանկությունների վրա խաղալով խաղը կարելի է շարունակել, բայց այն ապագա չունի: Հայաստանը երբեք այսքան բզկտված չի տեսել, ի՞նչ համերաշխությունից են խոսում:

Արցախի և Հայաստանի ղեկավարների միջև վատ հարաբերություններ են, տպավորություն է, թե ասում են Արցախի հարցը թող մի կերպ լուծվի պրծնենք: Մենք և Ղարաբաղի ժողովուրդն ասել ենք, թե ինչ ենք ուզում: Պետք է համախմբվել ոչ թե ինչ-որ անձի կամ քաղաքական ուժի շուրջ կամ դեմ, այլ որոշակի գաղափարական հենքի վրա: Ակումբի հետագա գործունեությունը հենց դրան է նպաստելու, որ պետությունը պատկանի ժողովրդին, չկարողանան ժողովրդին խաբել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

12:31 21.07.2025

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:23 21.07.2025

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

12:17 21.07.2025

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

12:11 21.07.2025

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

12:07 21.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

SHANTNEWS

12:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP