88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+32.09 oC

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

12:38 21.07.2025

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շուրջ 180.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրին

17:11 21.07.2025

Շուրջ 180.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրին

Քրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված […] ...

Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են․ Սպերցյան

17:00 21.07.2025

Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են․ Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Матч ТВ-ն: «Չեմ բանակցել այդ ակումբի հետ։ Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են։ Հստակություն չկա»,- ասել է Ռուսաստանի չեմպիոնի ավագը։ ...

«Նիսան»-ի օրինազանց վարորդը ձերբակալվել է․ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

16:47 21.07.2025

«Նիսան»-ի օրինազանց վարորդը ձերբակալվել է․ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսան»-ի վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը: Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսան»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 14-20-ը

16:36 21.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 14-20-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (20.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ³, […] ...

Ադորյանի գոլային փոխանցումն ու «Բանֆիլդի» հաղթանակը

16:24 21.07.2025

Ադորյանի գոլային փոխանցումն ու «Բանֆիլդի» հաղթանակը

Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի երկրորդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը 44-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ռոդրիգո Աուսմենդիին։ «Բանֆիլդը» 4 միավորով A խմբի առաջատարն է։ «Նյուելս Օլդ Բոյսը» 5-րդն է և ունի 3 միավոր։   ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

16:15 21.07.2025

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 12:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները […] ...

BACK_TO_TOP