12:34 15.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել ու անդրադարձել «Դասարան+դասական» նախագծին:
«Նախագծի շրջանակում Ավագ դպրոցի շուրջ 60 աշակերտ ոլորտի արհեստավարժ մասնագետների շնորհիվ ծանոթանում են դերասանական արվեստին և թատրոնի կյանքին: Վարպետաց դասերի ընթացքում դասախոսները խաղերի միջոցով ներկայացնում են դերասանական արվեստի հնարքներ, որոնք օգնում են կենտրոնացնել ուշադրությունը, ամրապնդել կամքը: Իսկ հետո աշակերտներին ներկայացվում է իրավիճակ, որտեղ նրանք պետք է հանդես գան որպես դերասաններ: Դասախոսությունների վերջում աշակերտները դիտում են թատերական ներկայացումներ: Այս ամենը կազմակերպվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում»,-գրել է նախարարը: :
Նա նշել է, որ ծրագրին մասնակցում են Երևանի ավագ դպրոցների աշակերտները: Մասնակցության հայտ ներկայացրել էին ավելի քան 40 ավագ դպրոցի 250 աշակերտ: Նրանք մասնակցել են շարադրության մրցույթի՝ 5 թեմայով՝ «Իմ սիրած դերասանը», «Իմ սիրած դերասանուհին», «Իմ սիրած ներկայացումը», «Իմ սիրած թատրոնը», «Իմ սիրած գրական հերոսը»:
Շարադրության մրցույթում հաղթել են 60 աշակերտ:
««Դասարան+դասական» նախագիծը շարունակական է լինելու և ընդգրկելու է նաև մարզերը: Այսպիսով մենք հավատում ենք, որ այս նախագծի շնորհիվ մեր երեխաների շրջանում ամրապնդում ենք սերը թատերարվեստի նկատմամբ, և, գուցե, այս փորձերի արդյունքում նոր «Մհեր Մկրտչյան»-ներ բացահայտենք »,-գրել է Հարությունյանը:
12:31 21.07.2025
Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...
12:23 21.07.2025
Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվելԲնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
12:17 21.07.2025
Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքիԱյսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...
12:11 21.07.2025
ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակՎարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...
12:07 21.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...