15:20 19.11.2019
«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը քննարկվեց խորհրդարանում:
Այսպես, նախագծերով անդրադառնում են հանրության համար առավել բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի արարքների, որոնք ոչ միայն ինքնին պետք է ունենան քրեաիրավական հետևանքներ, այլև տարբեր այլ քրեական արարքների հիմք են հանդիսանում: Նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու կամ բանդիտիզմի հոդվածներով նախատեսված հատկանիշները, և այլն:
Իսկ ի՞նչ է նշանակում «քրեական ենթամշակույթ» կրող խմբավորման հարելը, և հնարավո՞ր է բակային ընկերությունը դիտարկվի այդ պարամետրերով: ԱԺ պատգամավորների հարցերին պատասխանելով՝ նախարարը նշեց.
«Բակային ընկերությունը չի լինի հոդվածի կարգավորման տիրույթում, որովհետև «քրեական ենթամշակույթ» կրող խմբավորման հասկացությունը հստակ է: Դա սահմանված է օրենսգրքում: Պետք է խմբավորումը գոյություն ունենա, առկայությունը ապացուցման ենթակա է»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատում է, որ իրավապահ մարմիններն ունեն մանրամասն տեղեկություններ հանրապետությունում առկա «օրենքով գողերի» թվի, նրանց ազդեցության տակ գտնվող անձանց հնարավոր շրջանակի մասին:
«Եթե գործերի քննությունը հաջողությամբ ընթանա և կարողանանք համակարգի վերջը դնել, կարծում եմ, փոփոխությունների անմիջական ազդեցությունը հանրային կյանքի վրա ակնհայտ կլինի»,- ասաց նախարարը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ Վրաստանի օրինակը բերեց.
«Պատկերը համեմատելու եզրեր չունի 90-ականների իրավիճակի հետ: Դա նաև բարեփոխումներով է պայմանավորված»:
Մանրամասները` տեսանյութում:
14:44 23.07.2025
Ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար […] ...
14:30 23.07.2025
Հուլիսի 25-ից ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին […] ...
14:13 23.07.2025
Իրանը և Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք են ներկայացնում․ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարՈւկրաինան և Իսրայելը համաձայնության են եկել մոտ ապագայում ռազմավարական երկխոսություն անցկացնել «իրանական սպառնալիքի» վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի ելույթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մեր երկրները (Ուկրաինան և Իսրայելը – խմբ.) բախվում են ընդհանուր անվտանգության մարտահրավերների։ Իրանը և […] ...
14:00 23.07.2025
Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար մեկնում է ՍտամբուլՌուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ հուլիսի 23-ին կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մեր պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, և իսկապես, երեկոյան նախատեսված են բանակցություններ։ Սա կլինի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ հաստատել թուրքական վարչակազմի այն […] ...
13:47 23.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...
13:33 23.07.2025
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...