14:59 19.11.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն հանցագործությունը։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017-2019 թվականներին «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը, օգտվելով Ջրային կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, առանց չափիչ-հաշվառող սարքեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել են հեկտարներով։
Դրանով բաժանորդներին փաստացի զրկելով մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից՝ ջրամատակարարման ընթացքում առաջացած՝ ընդհանուր 60 տոկոս կազմող ջրի իրական կորուստների ծավալներից 2017-2019 թվականներին 30 տոկոսի չափով թաքցված կորուստները՝ մոտ 58․365․000 դրամի չափով, հավելագրել են ջրօգտագործողների ջրտուրքի ծավալների հաշվին և այդ տվյալները հետագայում ներառելով էլեկտրոնային մատյաններում փաստացի ուռճացված ծառայությունների դիմաց բաժանորդներից նույն ժամանակահատվածում հավաքագրել են հավելյալ շուրջ 45․217․000 դրամ։ Իսկ պետության կողմից սուբսիդավորման կարգով համապատասխանաբար ստացել են շուրջ 68․975․000 դրամ, ինչի արդյունքում պետության ու ջրօգտագործողների համար առաջացել են ծանր հետևանքներ։
Այնուհետև, ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թվականներին ՀՀ բյուջեից սուբսիդավորված ընկերության հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպել է որպես գարնան նախապատրաստական աշխատանքների և հիմնական միջոցների վրա կատարվող նորոգման ծախսեր։ Միևնույն ժամանակ ձևական պայմանագրեր են կնքվել տարբեր ֆիզիկական անձանց կողմից տարաբնույթ ծառայություններ մատուցելու վերաբերյալ, սակայն իրականում նշված պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել։ Իսկ այդ նպատակներով փոխանցված առանձնապես խոշոր չափերով 57․537․000 դրամը յուրացվել է։
Ըստ նախնական տվյալների՝ վերոնշյալ հանցանքները կոծկելու շահադիտական դրդումներով ոչնչացվել են պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ գարնան նախապատրաստական աշխատանքների կատարողական ակտերն ու մի շարք այլ փաստաթղթեր։
Բացի դրանից՝ ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը հաստատապես իմանալով ընկերությունում գրանցված գլխավոր հաշվապահի կողմից 2017-2019 թվականներին աշխատանքի չներկայանալու և այլ հաստատությունում աշխատելու հանգամանքի մասին, դա թաքցնելու դիտավորությամբ՝ ընկերության գործավարի հետ կազմել, հաստատել և իրենց ստորագրությամբ վավերացրել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր։ Դրանց մեջ կեղծ տեղեկություններ են ներառել հիշյալ անձի կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերն օգտագործելու նպատակով ներկայացրել են վճարման, ինչի արդյունքում վերջինիս անվամբ անհիմն հաշվարկվել և ելքագրվել է շուրջ 7․278․000 դրամ աշխատավարձի գումար։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...