Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

16:08 19.11.2019

Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդության քննությունը՝ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։

Նիստի ընթացքում փաստաբանական թիմի անդամները վերահաստատել են իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը։

Միջնորդության մեջ պաշտպանները նշել են, որ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում՝ ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Դատախազը, սակայն, անտեսել է դրանք և որևէ դատավարական գործողություններ չի ձեռնարկել։ Պաշտպանները գտնում են, որ դատախազ Պետրոսյանը դրսևորել է կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։

Դատարանը լսեց նաև տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների, ինչպես նաև մեղադրող դատախազների կարծիքները բացարկի միջնորդության վերաբերյալ։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:50-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

15:33 23.07.2025

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է սահմանել 20 ֆիզիկական և հինգ իրավաբանական անձանց նկատմամբ՝ որպես աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմի մաս, որն ուղղված է անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր անօրինական միգրացիայի դեմ ուղղված առաջին պատժամիջոցները կիրառվեցին ավազակախմբերի առաջնորդների, մարդկանց անօրինական տեղափոխման հիմնական կազմակերպիչների և այդ նպատակով կիրառվող սարքավորումների մատակարարների նկատմամբ», – ասվում […] ...

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

15:20 23.07.2025

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Նա հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների […] ...

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

15:10 23.07.2025

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի չամուսնանալու պատճառներին: ...

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում

15:05 23.07.2025

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։ ...

SHANTNEWS

15:00 23.07.2025

SHANTNEWS

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

14:57 23.07.2025

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից, գրում է The Japan Times-ը։ «Դա իրականությանը չի համապատասխանում», – ասել է նա՝ պատասխանելով մամուլում տեղ գտած հրապարակումներին։ Ավելի վաղ որոշ ճապոնական լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իշիբան կարող է մոտ ապագայում հրաժարական տալ։ Այս տեղեկատվությունը հայտնվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի […] ...

BACK_TO_TOP