ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները դեռ 2 տարի կշարունակվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները դեռ 2 տարի կշարունակվեն

18:40 19.11.2019

Ատոմակայանի հետ կապված վարկը պետք է երկարաձգվի ևս 2 տարի, և դրա հետ կապված էլեկտրաէներգետիկական համակարգում շուրջ 6 միլիարդ դրամի դեֆիցիտ է առաջանալու, մենք բյուջետային վարկ նախատեսո՞ւմ ենք դա լրացնելու»: Այս մասին հայտնում է Ecolur.org-ը, ՀՀ կառավարության անդամներին ՀՀ ԱԺ-ում նոյեմբերի 13-ին հարց տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է.

«Մենք դա կտանք որպես բյուջետային վարկ, թե կտանք որպես ոչ բյուջետային վարկ, ժամանակ դեռ կա մինչև 2020 թվականի հունվարը, դա նույնպես կառավարությունն իր լիազորությունների շրջանակներում կարող է անել, որովհետև էականորեն կախված է և´ չափից, և´ ժամկետներից, և´ այն պայմաններից, որոնցով ենթադրվում է, որ այդ խնդիրը կլուծվի»:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացել է 2016-ին, սակայն ՀՀ իշխանությունները որոշեցին երկարաձգել էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների համար Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին տրամադրեց 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ:

Նոյեմբերի սկզբին ՀՀ Ազգային ժողովում՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի լսումների ժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտնել է, որ ատոմակայանի վերազինման աշխատանքները, որոնք պետք է ավարտվեին 2019 թ-ի դեկտեմբերի 31-ին, որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն ավարտվի: Վերազինման աշխատանքների պլանավորման հարցում եղել են թերացումներ:

«Վարկային և դրամաշնորհային միջոցներից մինչև տարեվերջ կօգտագործվի մինչև 200 միլիոն դոլարը, իսկ 100 միլիոն դոլարի աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա երկու տարիների ընթացքում: Քանի որ վարկի օգտագործման ժամկետը լրանում է այս տարվա վերջին, ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է ՌԴ ֆինանսների նախարարությանը՝ վարկի օգտագործման ժամկետը երկարացնելու մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը»,- ասել է փոխնախարարը:

Դրան զուգահեռ կառավարությունը դիմել է վարկի մայր գումարի մարման գրաֆիկը երկու տարով երկարաձգելու համար: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախնական քննարկումների արդյունքում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել երկարացնելու վարկի օգտագործման ժամկետը, սակայն դեռ պատասխան չի տվել վարկի մարման գրաֆիկի հետաձգման վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

15:33 23.07.2025

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է սահմանել 20 ֆիզիկական և հինգ իրավաբանական անձանց նկատմամբ՝ որպես աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմի մաս, որն ուղղված է անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր անօրինական միգրացիայի դեմ ուղղված առաջին պատժամիջոցները կիրառվեցին ավազակախմբերի առաջնորդների, մարդկանց անօրինական տեղափոխման հիմնական կազմակերպիչների և այդ նպատակով կիրառվող սարքավորումների մատակարարների նկատմամբ», – ասվում […] ...

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

15:20 23.07.2025

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Նա հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների […] ...

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

15:10 23.07.2025

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի չամուսնանալու պատճառներին: ...

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում

15:05 23.07.2025

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։ ...

SHANTNEWS

15:00 23.07.2025

SHANTNEWS

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

14:57 23.07.2025

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից, գրում է The Japan Times-ը։ «Դա իրականությանը չի համապատասխանում», – ասել է նա՝ պատասխանելով մամուլում տեղ գտած հրապարակումներին։ Ավելի վաղ որոշ ճապոնական լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իշիբան կարող է մոտ ապագայում հրաժարական տալ։ Այս տեղեկատվությունը հայտնվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի […] ...

BACK_TO_TOP