Առաջարկվում է փոփոխություններ կատարել մասնավորեցման ենթակա պետական բաժնեմասով ընկերությունների ցանկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

Առաջարկվում է փոփոխություններ կատարել մասնավորեցման ենթակա պետական բաժնեմասով ընկերությունների ցանկում

19:11 19.11.2019

Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել  մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Ըստ դրա՝ ցանկից կհանվի նաև «Հայփոստ» ՓԲԸ-ն:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով հիմնավորումը, նշեց, որ այն հետագայում նորից կտրվի կառավարման՝ մրցույթով, միայն թե որոշակի պայմաններ պետք է ապահովվեն: Մասնավորապես, գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայությունները պետք է հասանելի լինեն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

15:10 23.07.2025

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի չամուսնանալու պատճառներին: ...

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում

15:05 23.07.2025

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։ ...

SHANTNEWS

15:00 23.07.2025

SHANTNEWS

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

14:57 23.07.2025

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից, գրում է The Japan Times-ը։ «Դա իրականությանը չի համապատասխանում», – ասել է նա՝ պատասխանելով մամուլում տեղ գտած հրապարակումներին։ Ավելի վաղ որոշ ճապոնական լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իշիբան կարող է մոտ ապագայում հրաժարական տալ։ Այս տեղեկատվությունը հայտնվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի […] ...

Ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

14:44 23.07.2025

Ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար […] ...

Հուլիսի 25-ից ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14:30 23.07.2025

Հուլիսի 25-ից ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

​​​​​​​Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին […] ...

BACK_TO_TOP