18:42 19.11.2019
Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Դեյվիդ Մորանին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հետ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը, մասնավորապես, կարևորել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ռազմավարական մակարդակում խորհրդատվության տրամադրումը, համագործակցությունը զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմական կրթության ոլորտներում:
Դեյվիդ Մորանն իր հերթին կարևորել է համագործակցությունը պաշտպանության բնագավառում և հայտնել այն զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:10 23.07.2025
Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի չամուսնանալու պատճառներին: ...
15:05 23.07.2025
ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնումՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։ ...
14:57 23.07.2025
Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերինՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից, գրում է The Japan Times-ը։ «Դա իրականությանը չի համապատասխանում», – ասել է նա՝ պատասխանելով մամուլում տեղ գտած հրապարակումներին։ Ավելի վաղ որոշ ճապոնական լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իշիբան կարող է մոտ ապագայում հրաժարական տալ։ Այս տեղեկատվությունը հայտնվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի […] ...
14:44 23.07.2025
Ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար […] ...
14:30 23.07.2025
Հուլիսի 25-ից ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին […] ...