19:29 19.11.2019
Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության Նախաձեռնարկ մարմնի անդամներից մեկի՝ իրավաբան Սարո Բենգլյանի (իսկ մինչ այդ էլ՝ մարմնի այլ անդամների) հրաժարականից հետո Ստամբուլի կուսակալ Ալի Երլիքայան այսօր օրվա երկրորդ կեսին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան: Այդ մասին «Արևելքը» տեղեկացավ պատրիարքարանին մոտ կանգնած աղբյուրից:
Պոլսո «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ հանդիպումը տևել է կես ժամից ավելի, նրան դիմավորել և ճանապարհել են պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու պատրիարքարանի այլ պատասխանատուներ:
Ստամբուլի կուսակալն իր այցի նպատակը չի հայտնել պատրիարքարանի մուտքի մոտ հավաքվածներին, միայն ասել է, որ պատրիարքի ընտրության ժամանակը մոտենում է, և այցը դրան է առնչվում:
Պատրիարքարանն էլ իր հերթին հայտնել է, որ Ստամբուլի կուսակալի՝ պատրիարքարան այցի մասին պաշտոնական հաղորդագրություն չի լինելու:
Նշենք, որ երեկ հրաժարական ներկայացրած Սարո Բենգլյանը, որը Նախաձեռնարկ մարմնի անդամ լինելուց բացի, ստանձնել էր նաև այդ կառույցի մամլո պատասխանատուի գործը:
Պատրիարքական ընտրությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրա հրաժարականն աղմուկ է առաջացրել ընտրություններին հետևող պոլսահայ համայնքում: Շատերն այս հրաժարականը մեկնաբանում են Նախաձեռնակ մարմնի աշխատանքի ոչ լիակատարությամբ, թեև իր՝ Սարո Բենգլյանի աշխատանքը գնահատվում էր գերազանց:
Հիշեցնենք, որ Նախաձեռնակ մարմինը կազմավորվել էր այս տարվա հուլիսին՝ նախապատրաստելու պատրիարքի ընտրությունը:
17:17 06.08.2025
«Ռեալը» նոր 9 համար կունենաՄադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...
17:09 06.08.2025
Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...
17:00 06.08.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներՕգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...
16:52 06.08.2025
«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին«Բայերն» ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել է Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Պիզային»։ Էրիկ տեն Հագի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսիի» հետ։ Տոսկանական ակումբն էլ նույն օրը կհանդիպի գերմանական «Աուգսբուրգի» հետ։ ...
16:42 06.08.2025
Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համարԲաթումիի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նեթգազետի» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ այս տարվա հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Ամագլոբելիի կալանքը լայն արձագանք առաջացրեց, այդ թվում՝ Եվրոպայում։ Իրենց բանաձևերում Եվրախորհրդարանի անդամները կոչ արեցին Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազությունը առաջարկեց ձևակերպել ընթացակարգային համաձայնագիր, […] ...
16:37 06.08.2025
Շորժա-Վարդենիս ճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՇորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 19կմ է։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...