Սուրեն Գրիգորյանը հորդորում է թացը չորից տարբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Սուրեն Գրիգորյանը հորդորում է թացը չորից տարբերել

13:02 20.11.2019

«Երբ ասում են՝ միայն այս օրենքով չեք կարող լուծել խնդիրը, տպավորություն է ստեղծվում՝ պնդում է եղել, որ միայն դրանով է լուծվելու: Մինչդեռ այդպիսի բան չի եղել: Հավակնություն չի եղել, որ կընդունենք օրենք, և երևույթն իսպառ կվերանա»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պարզաբանեց «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը` անդրադառնալով քրեական ենթամշակույթին առնչվող օրենքին:

Ի պատասխան դիտարկումների` պատգամավորն ընդգծեց, որ վերոնշյալ օրենքը ոչ թե հետևանքի, այլ պատճառի, քրեածին տարրեր ծնող երևույթի դեմ պայքար է:

Նա որոշ դրվագներ հիշեցրեց նախկին ժամանակներում քրեական հեղինակությունների հետ հանդիպումներից.

«Իշխանության ներկայացուցիչները հաճախ հանդիպում էին ընդհանուր խնջույքների ժամանակ: Տեսահոլովակները բոլորս հիշում ենք՝  կային քրեական հեղինակություններ, բոլորը գիտեն, որ այդպիսի կարգավիճակ ունեն: Եթե պետությունը թույլ է և նման վարքագիծ է դրսևորում, պետք չէ զարմանալ, որ նման երևույթներ կարող են առաջ գալ»:

Արսեն Բաբայանի կալանքի խափանման միջոցը փոխելու համար պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի  երաշխավորության հարցը Սուրեն Գրիգորյանն այսպես մեկնաբանեց.

«Դա չի նշանակում, որ Գաբրիելյանը դրական է վերաբերում պարոն Բաբայանի կատարած կամ ենթադրաբար կատարած արարքներին»:

Պատգամավորը հորդորեց թացը չորից տարբերել, բայց նաև ընդգծեց, որ չի ասում, թե Բաբայանը քրեական հեղինակություն է՝ խոսքն այլ բանի մասին է: Իսկ Սասուն Միքայելյանը, պատգամավորի խոսքերով, գտել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձի ազատազրկման հիմքեր չկան և քննության նպատակներից չի բխում, որ կոնկրետ անձը գտնվի ազատության մեջ: Ահա թե ինչու է ներկայացել անձնական երաշխավոր.

«Պետք չէ դիտարկել, որ նա խրախուսում է այդ երևույթը: Վաղը հնարավոր է՝ որևէ անձ մեղադրվի խարդախության մեջ, ես վստահ լինեմ, որ նա չի թաքնվի քննությունից և ներկայացնեմ անձնական երաշխավորություն: Դրանից չեք կարող հետևություն անել, որ ես կողմ եմ խարդախություններին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» նոր  9  համար կունենա

17:17 06.08.2025

«Ռեալը» նոր 9 համար կունենա

Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

17:09 06.08.2025

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներ

17:00 06.08.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներ

Օգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...

«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին

16:52 06.08.2025

«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին

«Բայերն» ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել է Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Պիզային»։ Էրիկ տեն Հագի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսիի» հետ։ Տոսկանական ակումբն էլ նույն օրը կհանդիպի գերմանական «Աուգսբուրգի» հետ։   ...

Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համար

16:42 06.08.2025

Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համար

Բաթումիի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նեթգազետի» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ այս տարվա հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Ամագլոբելիի կալանքը լայն արձագանք առաջացրեց, այդ թվում՝ Եվրոպայում։ Իրենց բանաձևերում Եվրախորհրդարանի անդամները կոչ արեցին Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազությունը առաջարկեց ձևակերպել ընթացակարգային համաձայնագիր, […] ...

Շորժա-Վարդենիս ճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

16:37 06.08.2025

Շորժա-Վարդենիս ճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 19կմ է։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

BACK_TO_TOP