13:22 20.11.2019
Մեկնարկել է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ պաշտոնական այցը Իտալիա։ Հայկական պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Վենետիկի օդանավակայանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Այնտեղից պատվիրակությունը նավով ուղևորվում է Սուրբ Ղազար կղզի, որտեղ գործում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։
ՀՀ վարչապետը շրջայց կկատարի կղզում, որը ևս տուժել է վերջին օրերի հեղեղումներից։ Ինչպես հայտնի է, հորդառատ անձրևները պատճառ են դարձել, որ Վենետիկում ջրի մակարդակը բարձրանա մինչև 187 սմ-ով։ Այս քաղաքի պարագայում 140 սմ արդեն իսկ նշանակում է, որ ջրածածկ է քաղաքի 90 տոկոսը։
Տղմոտ ջուրն այս օրերին լցվել է նաև Մխիթարյան միաբանության գետնահարկ սենյակները՝ վնասներ հասցնելով եկեղեցական համազգեստներին, ձեռագործ իրերին, գորգերի պահեստներին։ Միաբանները պնդում են, որ ձեռագրատունը և գրադարանը չեն վնասվել։ Դրանք բարձրադիր հատվածներում են:
ՀՀ վարչապետը շրջայց է կատարելու Միաբանության տարածքում, գրառում կկատարի «Ոսկե գրքում», ապա կկայանա նեղ կազմով հանդիպումը Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ։
Այդ հանդիպմանը կհաջորդի արդեն ընդլայնված կազմով հանդիպումը վանահայրերի և համայնքի ներկայացուցիչների հետ։ Երևանի ժամանակով ժամը 15։00-ին հայկական պատվիրակությունը, ՀՀ վարչապետի գլխավորությամբ, կմեկնի Միլան։
16:37 06.08.2025
Շորժա-Վարդենիս ճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՇորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 19կմ է։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
16:35 06.08.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին, 3-ին և 5-ին, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ […] ...
16:29 06.08.2025
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում ԷջմիածնումՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Էջմիածնի ռեստորաններից մեկի բակում զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 4 «Ֆ1» տիպի նռնակ, «Ջ1» տիպի նռնակ, ինքնաձիգի 3 փամփուշտատուփ, տարբեր տեսակի […] ...
16:20 06.08.2025
Երիտասարդության միջազգային օր. օգոստոսի 12-ի միջոցառումների ծրագիրՀայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին։ Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։ Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործ նախաձեռնությունների ճանաչման, խրախուսման և հանրայնացման համար։ Այս տարվա երիտասարդական մայրքաքաղաք Ապարանում երիտասարդության միջազգային օրվա շրջանակում կանցկացվեն […] ...
16:12 06.08.2025
Ապօրինի ծառահատումների կանխման ու օպերատիվ բացահայտման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ․ ամփոփվել է ՆԳՆ Տավուշի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքըՀուլիսի 29-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա աշխատանքը։ Քրեական ոստիկանության […] ...
16:06 06.08.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումըՕգոստոսի 2-5-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Արագածոտնի մարզի Լեռնարոտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Սյունիքի մարզի Օխտար, Կոտայքի մարզի Ջրաբեր բնակավայրերում և Հրազդան քաղաքում: Հրդեհաշիջման աշխատանքներին […] ...