14:03 20.11.2019
Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է, որտեղ գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ Վարչապետին ներկայացնում են այն վնասները, որ միաբանությունը կրել է Վենետիկի վերջին հեղեղումների ժամանակ։
Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վարչապետին պատմեց, որ նման հեղեղումներ եղել են նախկինում, բայց այս մեկը բացառիկ է դրանց շարքում։
Ապա հայկական պատվիրակությունը մասնակցեց աղոթքին։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/509260879669686/
17:17 06.08.2025
«Ռեալը» նոր 9 համար կունենաՄադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...
17:09 06.08.2025
Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...
17:00 06.08.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներՕգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...
16:52 06.08.2025
«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին«Բայերն» ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել է Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Պիզային»։ Էրիկ տեն Հագի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսիի» հետ։ Տոսկանական ակումբն էլ նույն օրը կհանդիպի գերմանական «Աուգսբուրգի» հետ։ ...
16:42 06.08.2025
Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համարԲաթումիի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նեթգազետի» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ այս տարվա հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Ամագլոբելիի կալանքը լայն արձագանք առաջացրեց, այդ թվում՝ Եվրոպայում։ Իրենց բանաձևերում Եվրախորհրդարանի անդամները կոչ արեցին Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազությունը առաջարկեց ձևակերպել ընթացակարգային համաձայնագիր, […] ...
16:37 06.08.2025
Շորժա-Վարդենիս ճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՇորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 19կմ է։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...