Գյումրիի քաղաքապետարանում ներկայացվել է երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Գյումրիի քաղաքապետարանում ներկայացվել է երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը

19:19 25.11.2019

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» մշակել է Գյումրիի երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը, որտեղ ներկայացվել են երիտասարդներին մտահոգող խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։

Այսօր առաջարկությունների փաթեթի շուրջ Գյումրու քաղաքապետարանում քննարկում է կազմակերպվել, որին 100-ից ավելի երիտասարդներ ու ոլորտի պատասխանատուներ են մասնակցել: Ռազմավարության ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն լինելու է Գյումրու քաղաքապետարանը։

Երիտասարդության քաղաքականության հայեցակարգում ներկայացված են Գյումրիի երիտասարդների կրթության, զբաղվածության, ձեռներեցության, ինչպես նաև ժամանցային խնդիրները։ Դրանք այնքան արագ են փոխվում, որքան երիտասարդության մտածելակերպը։

Այդ փոփոխությունը շատ լավ տեսանելի է Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի համար։ Նա էլ 50 տարի առաջ է ղեկավարել Լենինականի երիտասարդական կազմակերպությունը։ Նրա խոսքերով՝ հիմա խառն է երկիրը, խառն են երիտասարդները՝ բազմակուսակցական, քաղաքականացված, կրոնական հազար ու մի տեսակի այլախոհումներ, իսկ թե ինչ է անում մաքուր երիտասարդությունը, ողնաշարը՝ հայտնի չէ։

Երիտասարդների ակտիվ խումբը զբաղված է իրենց խնդիրներին վերաբերող հայեցակարգի մշակմամբ, մի մասն էլ ուսումնական հաստատություններում դասապրոցեսի ժամին ներկա գտնվեցին քննարկմանը։

Մշակված հայեցակարգի հաստատումից հետո այն իրականացնելու է քաղաքապետարանը, ավելի կոնկրետ՝ Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։

Ինչքանով են երիտասարդական հիմնախնդիրները տվյալ բաժնի օրակարգային քննարկումներին արժանանում։ Գյումրու երիտասարդական պալատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակարյանը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանին մեղադրում է նրանում, որ պալատի բացման 3-ամյակի միջոցառումից բացի, նա իր պաշտոնավարման 1 տարվա ընթացքում չի այցելել երիտասարդական պալատ ու չի հետաքրքրվել, թե ինչով են իրենք զբաղվում։

Ներկաներին ներկայացվեց նաև, որ Գյումրու քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդ է ձևավորվել, որը երբևէ որևէ նիստ չի գումարել։

Քաղաքային բյուջեից երիտասարդներին հատկացվող գումարը հիմա շատ սահմանափակ է, տարեկան ընդամենը 10 մլն դրամ է հատկացվում որոշ ՀԿ-ների միջոցառումներ կազմակերպելու նպատակով։

Միջոցառումներն էլ առանց մրցույթի են անցկացնում։ Սա հաստատեցին նաև ծրագիր մշակողները։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի աշխատակից Աննա Եղոյանը նշեց, որ շատ է պատահել, որ իրենք նամակ են գրել քաղաքապետարան այս կամ այն միջոցառումը կազմակերպելու համար, կա՛մ նամակներին չեն պատասխանել, կա՛մ ներկայացրած գումարի կեսն են վճարել, կա՛մ էլ նշել են, թե իրենցից առաջ դիմող եղել է, նա է ֆինանսավորվել։

Հայեցակարգով առաջարկվում է մեխանիզմներ մշակել հատկացումների վերահսկման համար։ Իսկ ֆինանսական խնդիրներ ծրագիրն ակնկալում է ոչ միայն պետական և տեղական բյուջեներից, այլև դրամաշնորհներից։

Ի դեպ, այս հայեցակարգը 2016 թվականին է ներկայացվել Գյումրու քաղաքապետարան, բայց 3 տարի դարակներում մնալուց հետո վերադարձվել է մշակողներին։ Հիմա այն նորից արդիական է այն պատճառով, որ հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանում երիտասարդության մասին օրենք ընդունել։

Ի դեպ, հայեցակարգի հիմքում 2016 թվականի հետազոտությունների արդյունքներն են, որոնք, ըստ ներկաների, ևս 3 տարի անց փոփոխություն են կրել, բայց գործազրկության բարձր մակարդակը, կրթական ցածր որակն ու երիտասարդների համար հարկային արտոնությունների բացակայությունը հիմա էլ նրանց համար գլխավոր խնդիրներից են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP