22:50 26.11.2019
Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի առջև ստվար զանգվածով բողոքի ակցիա էր ընթանում` առանց ընդդիմմադիր ուժերի մասնակցության: Երկու ժամ բանակցելուց հետո Վրաստանի միավորված ընդդիմությունը տեղափոխվեց խորհրդարանի շենքի առջև և հանրությանը իրազեկեց իրենց որոշումների մասին:
Ըստ այդ հայտարարությունների՝ խորհրդարանի շենքի առջև ցուցարարները կշարունակվեն հավաքվել այնքան ժամանակ, մինչև իշխանություններին ստիպեն ընդունել իրենց պայմանները․ այն է՝ խառը ընտրական կարգից համամասնական ընտրությունների անցում կամ գերմանական ընտրակարգի մոդելով խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Մինչև հաջորդ լայնածավալ հանրահավաքի անցկացման օրը ընդդիմադիր կուսակցությունները կներկայացնեն այն օրենքը, որը նրանք առաջարկում են որպես այլընտրանք սահմանադրական փոփոխություններին: Վաշաձեն այս օրենքն անվանում է «ելք դեպի փակուղի»:
«Այն նախատեսում է արագացված անցում համամասնական ընտրակարգին, ինչպես նաև մեծամասնության մոդելին և լիովին համահունչ է սահմանադրությանը: Մենք կշարունակենք նաև ինտենսիվ հաղորդակցությունը մեր արևմտյան գործընկերների հետ, որպեսզի ճնշումը «Վրացական երազանքի» վրա լինի ավելի մեծ »,- ասաց քաղաքական գործիչը:
Հակառակ դեպքում՝ կշարունակեն շրջափակել խորհրդարանի մուտքերը, խոչընդոտել նիստերի անցկացումը: Խորհրդարանական նիստերին մասնակցելու մտադրություն ընդդիմությունը չունի: Ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են խորհրդակցություններ անցկացնել նաև օտարերկրյա գործընկերների հետ:
Խորհրդարանական մեծանասնությունն այսօր բազմիցս կոչ է արել ընդդիմությանը վերադառնալ խորհրդարան և քաղաքակիրթ ձևով քննարկել խնդիրները:
20:42 29.07.2025
Լեհաստանը ԵՄ ռազմականացման հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի վարկ է խնդրելԼեհաստանը Բրյուսել է ներկայացրել ԵՄ ռազմականացման SAFE հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի չափով վարկերի հայտ, որը կազմում է 150 միլիարդ եվրո ընդհանուր ֆոնդի 30%-ը: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: «Լեհաստանը նախնական հայտ է ներկայացրել Եվրահանձնաժողովին՝ ԵՄ SAFE ծրագրի շրջանակներում վարկ ստանալու համար: Մենք ցանկանում ենք այս հիմնադրամից գումար ստանալ՝ լեհական բանակի […] ...
20:30 29.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Զաքյան փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նալբանդյան փ. 50 շենք, Վարդանանց փ. 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 5-10 շարքեր մասնակի և հարակից ոչ […] ...
20:25 29.07.2025
Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...
20:20 29.07.2025
Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...
20:15 29.07.2025
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...
20:08 29.07.2025
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետՀուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...