10:12 27.11.2019
«Մենք գտնվում ենք Ռաքքայում, Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում: Այստեղ հայկական եկեղեցի էր»։ «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքան Արևմտյան ուժերի օգնությամբ ազատագրելուց հետո այստեղ վերադարձած բնակիչները քաղաքը գտան ավերված։ Ավերված հայկական եկեղեցու հիմքում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Free Burma Rangers բարեգործական կազմակերպության ղեկավար Դևիդ Յուբանքը, ով օգնում է Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցմանը, ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերի նախկին ծառայող է, ով ծառայությունն ավարտելուց հետո որոշել է օգնել Մերձավոր Արևելքի ազգային փոքրամասնություններին՝ տարածելով իր իսկ խոսքով «Հիսուս Քրիստոսի սերն ու լույսը»:
Ռաքքա վերադարձող տեղի բնակիչներից շատերը դեռևս չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջև՝ վախենալով քաղաքում թաքնված ահաբեկիչներից, իսկ Դևիդ Յուբանքը պատմում է. «Երբ եկանք ազատագրված Ռաքքա, մենք տեղակայվեցինք հենց այնտեղ, և ես, զբոսնելով այս ավերված եկեղեցու կողքով, սկսեցի աղոթել, ասելով՝ «Տեր, խնդրում եմ, վերադարձրու քրիստոնյաներին և օգնիր մեզ վերականգնել այս եկեղեցին»:
Այնուհետև մի պահ մտածեցի՝ դա խելամիտ աղոթք չէ՝ ո՞վ կցանկանա երբևէ վերադառնալ այստեղ: Դիմեցի Աստծուն հարցով՝ ինչի՞ համար կարող եմ աղոթել այս եկեղեցու ավերակներում, և ես զգացի Աստծո արձագանքը՝ աղոթի՛ր կրկին: Կրկնեցի աղոթքս. «Տեր Հիսուս, խնդրում եմ, օգնիր, որպեսզիայս եկեղեցին վերականգնվի, Ամեն»: Եվ ահա բոլորս միասին աղոթեցինք, նույնիսկ փոքր մետաղե խաչ տեղադրեցինք, քանի որ եկեղեցու խաչը չկար: Աղոթելուց հետո ես դուրս եկա այստեղից և ինձ մի մարդ մոտեցավ, ու հարցրեց, թե ի՞նչ եք անում այստեղ:
Պատասխանեցի՝ աղոթում եմ այս եկեղեցու վերականգնման համար: Նա ինձ ասաց՝ սա իմ եկեղեցին է, ես հայ եմ, Դաեշի կրակոցներից չորս անգամ վիրավորվել եմ: Նախկինում մենք հազարներով էինք այստեղ, այնուհետև բոլորս փախանք, այժմ հինգ հոգով վերադարձել ենք, ու հարցրեց, թե կարող ենք իրենց օգնել։ Պատասխանեցի՝ կփորձեմ, ես գումար չունեմ, ավելի ճիշտ, ունեմ 300 դոլար, ու քանի որ այսօր կիրակի է, ահա վերցրեք իմ ձեռքի եղած գումարը: Մենք միասին աղոթեցինք՝ խնդրելով Տիրոջն օգնել մեզ վերականգնել եկեղեցին»:
Այնուհետև ԱՄՆ-ից մի քանի ընտանիք Յուբանքի կազմակերպության միջոցով դրամական օգնություն առաջարկեցին, որն էլ թույլ է տվեց սկսել Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքները:
«Մենք այժմ հանգանակել ենք անհրաժեշտ գումարի կեսը, որը բավարար է այս տարածքը մաքրելու համար: Ի դեպ, ահա այնտեղ Դաեշի գաղտնի թունելներից մեկն է: Եկեղեցին քանդելուց հետո Դաեշի զինյալները այն փորել են եկեղեցու տակ: Մենք պետք է վերականգնենք եկեղեցու հիմքերը, և հուսամ, որ 2020-ին ի վիճակի կլինենք լիարժեք վերակառուցել այս եկեղեցին, ևդա կլինի օրհնություն հայ համայնքի համար, քրիստոնյաների համար, սակայն նաև արաբների, մահմեդականների՝ բոլորի համար, որովհետեւ այս հողը բավարար տեղ ունի յուրաքանչյուր հավատքի համար»:
20:42 29.07.2025
Լեհաստանը ԵՄ ռազմականացման հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի վարկ է խնդրելԼեհաստանը Բրյուսել է ներկայացրել ԵՄ ռազմականացման SAFE հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի չափով վարկերի հայտ, որը կազմում է 150 միլիարդ եվրո ընդհանուր ֆոնդի 30%-ը: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: «Լեհաստանը նախնական հայտ է ներկայացրել Եվրահանձնաժողովին՝ ԵՄ SAFE ծրագրի շրջանակներում վարկ ստանալու համար: Մենք ցանկանում ենք այս հիմնադրամից գումար ստանալ՝ լեհական բանակի […] ...
20:30 29.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Զաքյան փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նալբանդյան փ. 50 շենք, Վարդանանց փ. 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 5-10 շարքեր մասնակի և հարակից ոչ […] ...
20:25 29.07.2025
Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...
20:20 29.07.2025
Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...
20:15 29.07.2025
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...
20:08 29.07.2025
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետՀուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...