13:06 28.11.2019
Երևանում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը։
ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից հաշվեքննություն է իրականացվել 2019 թվականի ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտության վերաբերյալ: Դրանց համակարգումը այս տարի իրականացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատը:
Նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղըզստանի Հանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավարները, պատվիրակներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, ներկայացուցիչներ ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսների նախարարություններից և մաքսային մարմիններից:
Բացման խոսքով հանդես է եկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«ԵԱՏՄ-ն արդյունավետ ինտեգրացիոն միություն է՝ ստեղծված կայուն տնտեսական աճի ապահովման և անդամ պետությունների զարգացման համար: Միությունը արդեն ապացուցել է իր արդյունավետությունն ու կենսունակությունը, ինչի մասին վկայում են ներքին ապրանքաշրջանառության և արտաքին առևտրաշրջանառության ծավալները: Այստեղ ես նաև կավելացնեի շատ երկրների ցանկությունը՝ ունենալ գործնական և ինստիտուցիոնալ հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ:
Անհրաժեշտ է ընդգծել, որ ԵԱՏՄ-ն մեծ, միասնական և բարդ օրգանիզմ է, որտեղ մեր երկրներն ամենօրյա նպատակասլաց աշխատանքով լուծում են այսօրական խնդիրներ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա և կողմերի շահերը հաշվի առնելով:
Ինչպես գիտեք, Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում, և մենք ներդրել ենք մեծ ջանքեր՝ միության ֆունկցիոնալության ապահովման, ինչպես նաև արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի և արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնման համար:
Ինչպես գիտեք, այս տարի մենք փոփոխել ենք մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Սերբիայի հետ ենք համաձայնագիր ստորագրել: Կարծում եմ` սրանք լավ ցուցանիշներ են, քանի որ առևտրի և հարաբերությունների ծավալը, որոնք կանոնակարգվում են այդ համաձայնագրերով, բավական մեծ են և մեր երկրների բիզնեսի համար սա նոր և լավ հարթակ է առևտրային կապերի զարգացման համար»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
23:59 13.08.2025
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակերԵրևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...
23:56 13.08.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմՄեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...
23:51 13.08.2025
Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներՀ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...
23:48 13.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...
23:44 13.08.2025
Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրումՄանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:38 13.08.2025
Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...