Պուտինը ՀԱՊԿ ղեկավարներին հրավիրել է մասնակցելու Հաղթանակի շքերթին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+25.09 oC

Պուտինը ՀԱՊԿ ղեկավարներին հրավիրել է մասնակցելու Հաղթանակի շքերթին

13:28 28.11.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարներին հրավիրել է Ռուսաստան՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, որը տեղի կունենա 2020 թվականին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Նա դա ասել է Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Նա նշել է, որ ինքը մայիսի 9-ին սպասելու է կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին:

Պուտինը նաև բարձր է գնահատել ՀԱՊԿ բոլոր երկրների ռազմական զորակազմը Հաղթանակի շքերթին հրավիրելու գաղափարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

23:51 13.08.2025

Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ

23:48 13.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...

Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում

23:44 13.08.2025

Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում

Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

23:38 13.08.2025

Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...

ՊՍԺ-ի արարքը հարգանքի բացակայություն է․ Ռայոլա

23:32 13.08.2025

ՊՍԺ-ի արարքը հարգանքի բացակայություն է․ Ռայոլա

Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան մեկնաբանել է դարպասապահին թիմի կազմից հեռացնելու ՊՍԺ-ի որոշումը, հաղորդում է Sky Sport Italia-ն: «Ես կարող եմ հասկանալ նոր դարպասապահ հրավիրելու որոշումը, բայց այսպես ձերբազատվել Դոնարումայից, երբ նա այդքան բան է արել ակումբի համար, համարում եմ հարգանքի բացակայություն: Նշանակություն չունի, որ որոշումը կայացրել է մարզիչը. նա աշխատում է ակումբի համար: Մենք […] ...

Թրամփ. Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպում չի լինի, եթե Ռուսաստանը չտա անհրաժեշտ պատասխանները

23:27 13.08.2025

Թրամփ. Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպում չի լինի, եթե Ռուսաստանը չտա անհրաժեշտ պատասխանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի չի ունենա, եթե Վաշինգտոնը չստանա այն պատասխանները, որոնք նա ակնկալում է Մոսկվայից՝ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ իր հարցերին։ Այս հայտարարությունն արել է Թրամփը՝ այցելելով Վաշինգտոնի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին օգոստոսի 15-ին Ալյասկայում […] ...

BACK_TO_TOP